Araratnews.am-ը գրում է, որ կայքի բլից հարցերին պատասխանել է դերասանուհի Անի Պետրոսյանը:
-Տարիքի հետ հասկանում եք, որ …
-Առողջությունն ամենակարևորն է:
-Կինը գեղեցիկ է, երբ…
-Սիրահարված է կամ սիրում է:
-Կնոջ համար ամենակարևորը…
-Ընտանիքի, հարազատների բարվոքությունը:
-Երբեք չեք անի մի բան, որը…
-Որը կվնասի մեկ այլ մարդու:
-Ուրախանում եք, երբ…
-Երբ մասնագիտությանս մեջ ամեն ինչ լավ է ստացվում:
-Սխալ, որի համար զղջում եք…
-Այդպիսի մեծ սխալ չեմ գործել ու չեմ գործի:
-Ձեզ հասկանալու համար դիմացինը պետք է…
-Ինձ լավ ճանաչի: