Եթե վաղը Ադրբեջանը հարձակվում է և պատերազմական գործողություն է սկսում Արցախում, եթե ռուս խաղաղապահները չեն կարողանում որևէ կերպ սանձել նրանց, ի՞նչ ենք անում մենք. Հ1-ի տաղավարում լրագրողի այս հարցին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «90 թվականին ինչպե՞ս էր, հավանաբար, չեք հիշի, այն ժամանակ այդպիսի հարց չկար, եթե պատերազմ է, ուրեմն՝ պատերազմ է, վե՛րջ. հիմա ի՞նչ, անընդհատ վախերի մեջ ապրե՞նք, չէ՛: Դրա համար պետք է միշտ պատրաստ լինես, այսինքն՝ բոլոր մակարդակներում լուծված լինեն այնպիսի խնդիրներ, որ հակառակորդին հեռու պահեն նման գայթակղությունից: Այդպիսի բայղուշությամբ հանդես են գալիս շատ-շատերը, նաև պառլամենտում»,- պատասխանեց Անդրանիկ Քոչարյանը: Լրագրողի դիտարկմանը՝ Ադրբեջանից ուղղակի սպառնալիք ենք ստանում, ի՞նչ բայղուշություն, Ա. Քոչարյանն արձագանքեց. «Ի՞նչ անենք, մե՞նք էլ սպառնալիք ուղարկենք Ադրբեջան»: |
«Լայնամասշտաբ պատերազմի վտանգ այսօր չկա, բայց լարվածություն միշտ կա»,- այս մասին ևս Անդրանիկ Քոչարյանն ասել է Հանրայինի եթերում։ «Այս պահին սահմանին կուտակումներ չկան, դրա մասին խոսք լինել չի կարող, անցել են օրեր կուտակումներ չկան... ։ Այսօր և վաղը լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց թե վաղը, մյուս օրը ինչ կլինի, կախված է նրանից, թե ինչպես ենք մենք մեր երկրում վերաբերվում անվտանգության խնդիրներին և ինչպիսի կառուցողական մոտեցում ունենք խնդիրների լուծման հարցում»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով. «Լարվածություն միշտ կա և պետությունը պետք է միշտ պատրաստ լինի տարբեր սցենարների՝ դրանց դիմակայելու համար»,- ասել է Քոչարյանը: |
«Այդպիսի բայղուշությամբ հանդես են գալիս շատ-շատերը». Քոչարյանը՝ Հ1-ի լրագրողին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet