«Մինչ օրս նորանկախ ՀՀ-ում այդպես էլ չունեցանք Հանրային հեռուստատեսություն: Ձեր նշանակումով հույսեր կար, որ, եթե քաղաքական բաղադրիչը շատ չեք կարող փոխել, բայց որակական փոփոխություն պետք է լիներ: Օրինակ հաղորդումներ կան, ֆիլմեր, որ փոքր կտորներ գնում է ռուսերեն լեզվով, ընդդիմության ներկայացուցիչների Հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդաշարերին չեք կանչում: Պատկերացրեք, իրադարձություն է տեղի ունենում երկրում, բայց այդ օրը Հ1-ը միացնում ես, կարծես թե մարդկանց այլ խնդիրներ են հետաքրքրում: Ի՞նչն է խանգարում Ձեզ, որ չեք կարողանում այդ խնդիրները լուծել»,-խոսքն ուղղելով Հանրային հեռուստաընկերության և ռադիոյի նախագահ Ռուբեն Ջաղինյանին՝ հարցրեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:
Ռուբեն Ջաղինյանը պատասխանեց, որ ունեն ծրագրեր և կոնկրետ նրան էլ կարող են հրավիրել: