Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանը դադարեցնում է իր նախաձեռնած բոլոր ներդրումային ծրագրերը Գորիսում։
«Անիմաստ եմ համարում։ Դադարեցնում եմ իմ բոլոր ներդրումային ծրագրերը, ընթացիկ ծրագրերի այն մասը, որոնք պարտավորություններ չեն ենթադրում: Մտածում եմ այլ տեղ կազմակերպել, բայց ոչ Սյունիքում. անիմաստ է, պայքար և այլն, դրանք բառեր են, որ արդյունք չեն տալիս։ Նո Քոմենթ, սա վերջն ա»,- ասել է գործարարը:
Երիտասարդ գործարարի ասածները խոցելի են առնվազն երկու տեսանկյունից:
Նախ, նա պայքարից վաղուց է հրաժարվել՝ մինչ Սուրիկ Խաչատրայնի նշանակումը: Ինձ ու շատերի համար՝ այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու Գրիսի ընտրություններում նա ինքնաբացարկ հայտնեց: Եթե իշխանությունն էր ճնշել, այդ մասին պետք է բարձրաձայնվեր:
Եվ հետո, նույնիսկ ամենազորեղ մարզպետը չի կարող օրենսդրությունն իր ՙՙվրայով կարել՚՚ ու առանձին վերցրած մեկ մարզում բիզնեսի զարգացումը խոչընդոտել՝ մանավանդ, որ հարկային մարմինների, ուժային կառույցների տեղական ստորաբաժանումները հանրապետական ենթակայություն ունեն: