▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ մեթոդին դիմողներին պետք է կոչ անեմ` չափի շրջանակներում մնալ. Լայանա

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Aysor.am-ը գրում է. Կան մասնագիտական բնագավառներ, որոնց ներկայացուցիչները հապաղում են անձնական կյանքը դասավորելու, ընտանիք կազմելու հարցում: Մեծամասամբ, այդ «թիրախում» հայտնվում են արվեստագետները, շոու-բիզնեսի ներկայացուցիչները: Մեր զրուցակիցն է երգչուհի Լայանան, ով, սակայն, «կոտրեց» կարծրատիպը. նա ոչ միայն ստեղծեց գեղեցիկ ընտանիք, այլև վայելում է մայրության բերկրանքը:

-Լայանա, բոլորովին վերջերս մայրացաք: Ինչպե՞ս եք Ձեզ զգում, ինչ զգացողություններ ունեք:

-Անբացատրելի է զգացածս ամեն վայրկյանը: Այն բառերով բացատրել հնարավոր չէ, ինձ կհասկանան միայն նրանք, ովքեր երեխաներ ունեն:

-Երգարվեստում, հավանաբար, դադար եք վերցրել: Որքա՞ն կտևի պարտադրված դադարը:

-Դեռևս չեմ կարող ստույգ ժամկետներ նշել: Երգարվեստին տրվելով` ուշացնում էի մայրանալս, հիմա էլ թող երգարվեստը մի փոքր սպասի, մինչև ես ամեն բան անեմ բալիկիս համար: Չէ՞ որ ետ չես բերի այն ժամանակը, որը պետք է տրամադրել երեխային:

-Դուք երգում եք և́ ժողովրդական, և́  էստրադային ոճում: Ո՞րն է Ձեզ առավել հոգեհարազատ:

-Հավատացնում եմ, ինձ երկու ոճերն էլ հարազատ են: Ինքս էլ միշտ փորձում եմ հասկանալ, թե որն եմ առավել նախընտրում, բայց երկուսն էլ հավասար սիրում եմ:

-Իսկ եկամտաբե՞ր:

-Դա արդեն կախված է ոչ թե ոճից, այլ երգից:

- Ի՞նչ եք կարծում, Ձեր վերադարձը գուրծունեություն փոփոխված ոճո՞վ կլինի:

-Չեմ կարծում, քանի որ արդեն ձևավորվել և կայացել եմ որպես երգչուհի: Ունեմ իմ լսարանը, հանդիսատեսը: Գուցեև որոշակի քանակի երկրպագուներ ունեմ: Այնպես որ, չարժի փոփոխություններ անել:

-Այսօր մեր էստրադայի ներկայացուցիչների մեծ մասը գումար է վաստակում հարսանիքների, ծնունդների հրավերներով: Ինքներդ ընդունո՞ւմ եք նման հրավերներ:

-Իհարկե, ինչպես բոլորը, ես էլ ընդունում եմ նման հրավերները: Իսկ ինչո՞ւ ոչ: Դա ամբողջ աշխարհում ընդունված է: Ասեմ ավելիn` երգում եմ նաև ռեստորանում:

-Մասնագիտությամբ նաև ռեժիսոր եք: Չե՞ք մտածում այդ բնագավառում գործունեություն ծավալելու մասին:

-Այո, մասնագիտությամբ նաև ռեժիսոր եմ և դերասանուհի: Միգուցե մի օր անդրադառնամ այդ բնագավառին, չգիտեմ: Գիտեք, կարծում եմ, եթե անգամ երբևէ չանդրադառնամ, ԲՈՒՀ-ում սովորելը միմիայն օգտակար է և́ գիտելիքների, և́ աշխարհայացքի ձևավորման համար: Նաև, բառապաշարդ է զարգացնում: Ես շատ գոհ եմ Թատրոնի և կինոյի ինստիտուտից:

-Ձեզ ժամանակին հանդիպեցինք դերասանուհու կարգավիճակում: Այլևս այդ մասնագիտությունը Ձեզ չի՞ հետաքրքրում, չե՞ն առաջարկում նկարահանվել թեկուզ սերիալներում:

-Դերասանուհու մասնագիտությունն ինձ միշտ է հետաքրքրում, համեմատած ռեժիսուրայի` մի փոքր ավելի հեշտ է: Սերիալներում նկարահնվելուն էլ նորմալ եմ վերաբերում, թեև, առավել շատ կցանկանայի գեղարվեստական ֆիլմում հանդես գալ: Ասեմ, որ պարբերաբար ուnենում եմ հրավերnեր, բայց խոստովանեմ` չեմ հասցնի զուգահեռ աշխատել և’ ռեստորանում, և́ ֆիլմում: Նաև, արդեն ՄԱՄԱ եմ (ժպտում է):

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին