ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հանրապետականի վրա տեղեկատվական հարձակման նոր փորձ է արվում բոլոր ուղղություններով: Ձեռագիրը՝ ծանոթ, ձանձրալի և պարզունակ:
Ապատեղեկատվությունների հիմնական թիրախներն են՝
1. Վարչապետը, որին փորձում են հակադրել հանրապետական այլ գործիչներին:
2. Ազգային Ժողովի հնարավոր վերադասավորումների համատեքստում՝ Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Դավիթ Հարությունյանն ու ես:
3. ՀՀԿ կանանց կազմակերպության ղեկավարությունը՝ "առաջին կին" վիրտուալ փառասիրական սյուժեի ներքո:
4. Միևնույն տարածքում առաջադրվող ՀՀԿ հիմնական ռեյտինգային թեկնածուները:
Նպատակները պարզ են՝ անվստահություն, ջլատում, պառակտում, ամբիցիաներ և այլն:
Ստացվելո՞ւ է՝ ՈՉ: Քանզի այդ տեղեկատվական կտերը բացի իրենց հեղինակներից ուրիշ ոչ մեկ չի ուտում:
Կհանդիպենք ընտրարշավին :