«Առավոտ» թերթը գրում է. «Այդ ի՞նչ ես ասել լրագրողներին, թե մենք ծախվել ենք, ձեներ ենք առել: Արդար ստացել ենք»,-ԱԺ-ում ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանն այսպես մոտեցավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին: Նրանք տեւական ժամանակ իրար բացատրում էին, թե ով է ճիշտ:
Լեւոն Զուրաբյանը Լյովա Խաչատրյանին ասաց՝ այդ դեպքում ինչո՞ւ ես կոնկրետ դու ստորագրել Տիգրան Մուկուչյանի առաջադրման համար:
Հետո նրանք առանձնացան եւ սկսեցին բանավիճել: «Առավոտի» հետ զրույցում Լյովա Խաչատրյանը պատասխանելով Լեւոն Զուրաբյանի մեղադրանքին, որ մասնակցել են ձայների գնման աճուրդին՝ ասաց. «Թող մատնանշեն՝ էդ ումից ենք առել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում