▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այդ ամենին լուրջ վերաբերվող մարդը մի քիչ անլուրջ պետք է լինի. Զառան`«Վեցերորդ զգայարան»-ի մասին

Life.panorama.am-ը գրում է. Օրեր առաջ «6-րդ զգայարան» հաղորդման «սարսափելի» բազմոցին նստելու հերթը դերասանուհի Զառա Սահակյանինն էր: Հաղորդման ձևաչափից ելնելով՝ Զառայի մասին ևս հնչեցին կտրուկ և ինտրիգային  հայտարարություններ, իսկ հաղորդման վերջում դերասանուհին, իր խոսքերով, փորձեց էքստրասենսներին՝ թաքցնելով իր, որը պետք է գուշակեին նրանք, արդյունքում էքստրասենսներից բոլորը հրաժարվեցին ենթարկվել Զառայի պատրաստած փորձությանը, ինչի արդյունքում, դերասանուհու խոսքով, իր ու նաև շատերի համար բացահայտվեց էքստրասենսների իրական կարողությունները:

«Նախ՝ պետք է նշեմ, որ ես չեմ հավատում գուշակություններին, այո, կա գիտություն, որը ինքն իրենով արտասովոր բան չէ, բայց ես հավատում եմ Աստծուն և մեր հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ ու հեռու եմ բոլոր տեսակ աղանդներից: Այս հաղորդման հրավերը ընդունեցի, քանի որ կազմակերպչական գործերում մասնակցություն ունեն նաև ընկերներս ու չէի ցանկանա մերժել նրանց, բայց գնացի մի պայմանով, որ վերջում ես փորձեմ էքստրասենսներին, որի արդյունքում ես թե ինքս ինձ համար, թե բոլոր նրանց համար, ովքեր մի փոքր երկար կմտածեն և կվերլուծեն, կհասկանան, որ նրանք, եթե իրը չեն գուշակում, անցյալը դժվար կարողանան գուշակել: Նրանցից մեկը մասնակցել է «X Factor» նախագծին, ուրեմն թող գուշակեր, որ հենց առաջին փուլից չէր անցնելու և չմասնակցեր, մյուսը ասում է՝ ես գիտեմ ինչ է պահված քո ձեռքում, բայց չեմ ասի, երեխայական պատասխանը ծիծաղելի է: Մի անգամ մի հոգևորականի կողմից կարծիք հնչեց՝ եթե օժտված են այդ հատկությամբ, ուրեմն թող Գյումրու ողբերգական դեպքն էլ գուշակեն, ինչը,  բնականաբար, չեն կարող»,-զրույցում ասաց դերասանուհին:

Զառան այս նախագծի համար հավելեց. «Չեմ ուզում փնովել, բայց սա սովորական մի հաղորդում է, որն ամբողջությամբ հիմնված է վարկանիշի վրա: Ամեն մարդ իր կարծիքն ունի ու ես իմ կարծիքով մարդկանց հայացքները չեմ փոխի, ուղղակի այդ ամենին լուրջ վերաբերվող մարդը մի քիչ անլուրջ պետք է լինի: Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, վախեցող մարդը ամուսնու հետ չէր գնա այդ հաղորդմանը, բայց այդ հաղորդման շրջանակներում կային նաև թույլատրելի էթիկայից հեռու հայտարարություններ. օրինակ 5 ամսեկան երեխայի արհեստական ընդհատումը համարվում է քրեական գործ, բայց աբորտ անելը մի բան է, վիժելը մեկ այլ բան: Առհասարակ, հաղորդումը վերջնական տեսքով հեռուստադիտողին ներկայացվում է խիստ մոնտաժված վիճակում, իսկ էքստրասենսներն էլ խոսում են այն ամենի մասին, ինչից ինֆորմացված են, ավելացնում դրան տասնապատիկն ու հայտարարություններ անում: Ես սպասում էի, որ շատ ավելի իրական հարցեր կշոշափվեն, որոնք ամեն օր մենք ընտանիքով քննարկում ենք վերջին շրջանում ու որոնք շատ լուրջ են, բայց իրենք որոշեցին, որ ասեն, թե 1997թ-ին ում եմ սիրահարված եղել, թեպետ այս առումով լավ է, որ ավելորդություններ չորակեցին, թեկուզ անցյալում սիրահարված եմ եղել, բայց մաքուր զգացողություններ են եղել: Ծիծաղելի էր նրանց այն հայտարարությունները, որ ես առանց սիրելու եմ ամուսնացնել, սա ո՞ր դարն է, իսկապես ծիծաղելի էր»:

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին