▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ 50 դրամը ինչ-որ մեկի հացի կես գումարն է»․ քաղաքացի. Բոյկոտը շարունակվում է

Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին

Արդեն 6-րդ օրն է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիաներ են իրականացնում՝ կոչ անելով քաղաքացիներին բոյկոտել։ Նրանք հորդորում են լինել միասնական, քանի դեռ քաղաքային իշխանությունները չեն վերանայել թանկացման որոշումը։
Բոյկոտին են միացել նաև ընդդիմադիր պատգամավորներ և քաղաքական գործիչներ։

***

***

«Փետրվարի 1-ից ոչինչ չի փոխվել, նույն 40 րոպեն սպասում ենք, նույն լիքը ավտոբուսները։ Մետրոյի վագոնները փոխվե՞լ են, տրոլեյբուսները փոխվե՞լ են, որ դառել է150 դրամ»,- ասում է ուղեվարձի բոյկոտին միացած քաղաքացին․ «Այդ 50 դրամը ինչ-որ մեկի համար շատ կարևոր է, հացի կեսի գումարն է։ Նույն թանկացնողները ժամանակին այս նույն հարցի համար պայքարում էին, ի՞նչ է փոխվել, իրենք հարստացել են, մենք՝ ոչ։ Գազելների ժամանակ էլ էինք կանգնած, հիմա էլ․ ոչինչ չի փոխվել»,- ասաց քաղաքացին՝ նշելով, որ ավտոբուսում զգուշացրել են՝ գումար չտալ վարորդին, եթե ուզում են՝ անվճար թող երթևեկեն։

***

«Ուտելիքիցս պետք է կրճատեմ, որ տրանսպորտով գնամ-գամ»,- ասում է թոշակառու քաղաքացին, ով դեմ է ուղեվարձի թանկացմանը։ «Մենք հո ստրուկներ չենք, մինչև վերջ պայքարելու ենք, 150 դրամը թանկ է, համեստ աշխատավարձով ենք ապրում, ինչպես վճարենք»,- ասում են քաղաքացիները՝ նշելով, որ տրանսպորտի բարեփոխում իրենք չեն տեսնում, անմարդկային պայմաններ են՝ ավտոբուսները միշտ ծանրաբեռնված։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին