Տեղեկացրել ենք, որ Արցախից խաղաղության կոչով Երևան է եկել Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:
«Այդ 25 զինյալ տղաները՝ Պավլիկ Մանուկյանի գլխավորությամբ, իրենք պետք է վերջնական որոշում կայացնեն, հանդարտ, խաղաղ կերպով արագ այս հարցը լուծեն, որովհետև, ի վերջո, դա նորից բերելու է ողբերգության, որը ոչ մեկիս ձեռնտու չէ»,-«Արմենիա» հեռուստաընկերության լրատվական ծրագրին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանն ու նշել է, որ այլ բարդ գերխնդիրներ կան՝ մասնավորապես Արցախի խնդիրը:
Նա Խորենացի փողոցում հայտնված անձանց կոչ է արել դադարեցնել ներքին ցնցումները և իրար վրա ձեռք չբարձրացնել. «Անկախ քաղաքական ճաշակից, կարգավիճակից, տարիքից՝ հայը հայի համար պետք է սրբություն լինի: Հայը հայի հանդեպ պետք է լինի սիրով, մեծագույն հարգանքով»: