▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այ տղա, երբ որ ես Աստված կլինեմ, դու էլ` Սյունիքի մարզպետ». Վազգեն Սարգսյան

«Լիսկայավարի պատասխան»

Ժամանակին` 1994 թ., Լիսկան (Սուրեն Խաչատրյանը) խնդրում է Վազգեն Սարգսյանին, որ իրեն Սյունիքի մարզպետ կարգի: Վազգենը քահ քահ ծիծաղելով ասում է.

-Այ տղա, երբ որ ես Աստված կլինեմ, դու էլ` Սյունիքի մարզպետ.

Լիսկան պատասխանում է.

-Դու արդեն Աստված ես...

Այս պատմությունը երբ ինձ պատմեց իմ ընկեր Սպարտակ Ղարաբաղցյանը, հիշեցինք համահունչ մի պատմություն ևս, որը հատուկ է բոլոր լիսկաներին.
Որեմն , արծիվները միշտ վայրէջք են կատարում ամենաբարձր քարափներին ու սովորույթի համաձայն տեղը չեն փոխում: Հերթական վայրէջքի ժամանակ արծիվը նկատում է, որ իր տեղը զբաղեցրել է արևկող արած մի օձ:
Իջնում է ու զարմացած հարցնում.

-Էս ո՞նց հասար էստեղ

-Սողա~լով, սո~ղա~լով, -քմծիծաղով պատասխանում է օձը»:

Հարություն Հարությունյանի գրառումը

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին