ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը թելեգրամյան իր էջում գրում է. «Կրթական կենտրոն Շուշի հանձնող Նիկոլը խոսում է ակադեմիական քաղաքից։ Աբսուրդի թատրոնը շարունակվում է։ Նիկոլը սաղ «պարերը պարել» է, հիմա խոսում է ակադեմիական քաղաքից։ Այ տնաքանդ-կապիտուլյանտ, Շուշիից լավ ակադեմիական քաղաք, ինչո՞ւ հանձնեցիր։ Շուշին եղել է 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի երկրորդ կեսի Արևելյան Հայաստանի կրթական կենտրոնը։ Սերժի ժամանակ Շուշիում հիմնադրվեց Տեխնոլոգիական համալսարան։ Շուշին Հայկական աշխարհի սիմվոլն ու կրթական կենտրոնն էր, բայց դա չխանգարեց Նիկոլին այն հանձնել։ Հիմա ի՞նչ ես եկել ակադեմիական քաղաքից խոսում։ Շուշիից լավ ակադեմիական քաղաք»։ Դիտեք նաև՝ |
«Ա´յ տնաքանդ-կապիտուլյանտ, Շուշիից լավ ակադեմիական քաղա՞ք, ինչո՞ւ հանձնեցիր»
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet