Արա Աբրահամյանը, ում ռուսերենի իմացության մակարդակը հասել է անեկդոտի ժանր ոչ միայն Ռուսաստանում այլ նաև Հայաստանում, ռուսերենով հոդված է հրապարակել, որը հայերեն թարգմանաբոր ներկայացնում է Արբահամյանի գրպանից հաճախակի սնվող ԱԶԳ-ը:
Հարցն այն չէ, թե ինչ է գրված հոդվածում: Ի վերջո Աբրահամյանից, ով ամեն բարև տվողին կարող է շեշտված ասել, թե ինքը ՌԴ քաղաքացի է, մեծ բան սպասելն առնվազն միամտություն կլինի, չասելու համար հիմարություն, սակայն, ինձ զարմացնում է, որ նա ռուսերեն գրել է կարողացել:
Այն դեպքում, երբ մոտ մեկ ամիս առաջ հայտարարեց, որ չի հասկանում թե ինչի մասին է ՌԴ Պետական Դումայի պատգամավոր Յարոսլավ Նիլովի խաղարարական հայտնի նամակը, հիմա ոնց է հասկացել ռուսերեն, որ ահագին երկար հոդված է գրել տիպիկ կոմուսնիտական կուսակցական հրահանգիչի ջանասիրությամբ, մակարդակով ու ճաշակով:
Իսկ նամակն առավել քան պարզ էր ու խուըսանավելով Արա Աբրահամյանն ապացուցեց, որ ինքը մի քոռ պալտիննիկի արժեք չունի որպես Ռուսաստանի Հայերի միության նախագահ կամ Համաշխարհային Հայկական կոնգրեսի նախագահ:
Հիշեցնենք, որ նմանատիպ նամակներ Յա. Նիլովի կողմից առաքվել էին նաև` Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց պատրիարքարքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանին, Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանին:
Արձագանքել է Գարեգին Բ-ն` հանդես գալով խաղարարական կոչով:
Սպասվում է նաև Արամ Ա-ի ու Նուրհան պատրիարքի արձագանքները:
Ի դեպ ահա նաև Արա Աբրահամյանին ուղղված Յա. Նիլովի նամակը, որը ստացվել է մոսկովյան մեր ընկերներից:
Կարծում ենք, որ որևէ բարդություն չկա, և յուրաքանչյուր մեկը, ով գիտի տարրական ռուսերեն կարող է հասկանալ այս նամակի բովանդակությունը, որն ի դեպ Արա Աբրահամյանի համար անհասկացված մնաց: