▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այ տականք, այ կղանք, Հայաստանն ի՞նչ է Ռուսաստանի մա՞րզն է, որ կարևորի ռուսերենը

Ռուսաստանից եկած մի քարոզիչ՝ Դմիտրի Կիսելյով, մեզ մեղադրում է, որ Հայաստանում նվազել է ռուսաց լեզվի դերը, քիչ են ռուսական դպրոցները...
Ես ինձ թույլ եմ տալիս ասել.

-Այ տականք, այ կղանք, Հայաստանն ի՞նչ է, Ռուսաստանի մա՞րզն է, թե՞ ինքնավար հանրապետություն, որտեղ պիտի կարևորվի ռուսերենը իբրև պետական լեզու...
Ասենք, այս թափթփուկը մեղք չունի: Մեր պետական քաղաքականության հայեցակարգն է դարձել՝ ընդունել Ռուսաստանի վասալությունը: Կիսելյովի հետ եկած պուտինյան մի փամփերս՝ հայկական ազգանունով, ներշնչել է այս աղտեղությանը, թե Հայաստանը Ռուսաստանի ստրուկն է...

Լևոն Մութաֆյան

Հիշեցնենք, որ «Հայ-ռուսական խորհրդարանական ակումբի հերթական նիստին մասնակցող «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին «զայրացրել» է այն հանգամանքը, որ Երևանում տաքսու վարորդը չի կարողացել իր հետ ռուսերեն խոսել. «Երևանում չեն մնացել ռուսական դպրոցներ, ռուսական մշակույթը երկրորդական է դառնում, դա էլ է վտանգավոր: Ես այսօր տաքսի նստեցի, քսան տարեկան տղան անգամ հաշիվը ռուսերեն չկարողացավ ասել: Եկեք ամեն մեկս աշխատանքի մեր մասն անենք: Եթե մենք խոսում ենք տրենդներից, եկեք անենք այն, ինչ մեզնից է կախված»:

Նշենք, որ  այս  առնչությամբ այսօր ԱԺ 5-րդ նստաշրջանի աշխատանքների ավարտին  պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասել է, որ  իր կարծիքով` ԱԳՆ-ն պետք է քննարկի Կիսելյովին ՀՀ տարածքում անցանկալի անձ (persona non grata) հայտարարելու մասին հարցը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին