ՆԱԽԱԲԱՆ։ Այ ըստեղ են ասում, աչքս լույս։
2013 թվականի դեկտեմբերին ես ստացա գրություն, ըստ որի պետք է վճարեի 5000 դրամ, որպես տուգանք /կից ներկայացնում են գրությունը/։ Մի քանի օրից, ես վճարեցի այդ գումարը /կից ներկայացնում եմ վճարման անդորրագիրը/
Իսկ հիմա ԱՉՔՍ ԼՈՒՅՍ-ը))) 2014 թվականի սեպտեմբերի 17-ին, այսինքն համարյա 10 ամիս անց, ես ստանում եմ գրություն, ըստ որի հերիք չի պետք ա որպես տուգանք վճարեմ 30000 դրամ, մի հատ էլ պետք է ինձ պատկանող գույքի վրա արգելանք դնել 30000 դրամի չափով, որովհետև ես իփր չեմ մուծել /կից ներկայացնում եմ գրությունը/
Իսկ հիմա ԱՉՔՍ ԼՈՒՅՍ, բայց ուրիշ իմաստով)))
Բարեբախտաբար ինձ համար և դժբախտաբար չգիտեմ արդեն ում համար, ես այն մարդկանցից եմ, ով երբեք վճարման անդորրագիրը չի գցում և պահում է, ինչ վճարում էլ լինի /դա հետագայի համար եմ ասում/։
ՀԻՄԱ ՀԱՐՑ։ Ինչ՞ի համար ես պետք է կորցնեմ իմ ժամանակը ու գնամ էստեղ-ընտեղ։
ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԿԱՄ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԴԱՐՆՈՒՄ է։ Խնդրում եմ, ֆեյսբուքի իմ իրավաբան ընկերներին արձագանքել և հուշել իմ հետագա քայլերը։ Ի՞նչ պետք է ես անեմ տվյալ պարագայում։
Եվ որպես ՎԵՐՋԱԲԱՆ։ Մենք բոլորս մահկանացու ենք, բայց վճարման անդորրագրերը, իմ դեպքում, անմահ են:
ՆԱԽԱԲԱՆ. Այ այստեղ են ասում, աչքս լույս։
2013 թվականի դեկտեմբերին ես ստացա գրություն, ըստ որի պետք է վճարեի 5000 դրամ, որպես տուգանք։ Մի քանի օրից, ես վճարեցի այդ գումարը:
Իսկ հիմա ԱՉՔՍ ԼՈՒՅՍ-ը` 2014 թվականի սեպտեմբերի 17-ին, այսինքն համարյա 10 ամիս անց, ես ստանում եմ գրություն, ըստ որի հերիք չի պետք է որպես տուգանք վճարեմ 30000 դրամ, մի հատ էլ պետք է ինձ պատկանող գույքի վրա արգելանք դնել 30000 դրամի չափով, որովհետև ես իբր չեմ մուծել:
Իսկ հիմա ԱՉՔՍ ԼՈՒՅՍ, բայց ուրիշ իմաստով: Բարեբախտաբար, ինձ համար և դժբախտաբար չգիտեմ արդեն ում համար, ես այն մարդկանցից եմ, ով երբեք վճարման անդորրագիրը չի գցում և պահում է, ինչ վճարում էլ լինի /դա հետագայի համար եմ ասում/։
ՀԻՄԱ ՀԱՐՑ։ Ինչ՞ի համար ես պետք է կորցնեմ իմ ժամանակն ու գնամ այստեղ-այնտեղ։ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՐՑՍ ԿԱՄ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԴԱՐՆՈՒՄ է։ Խնդրում եմ, ֆեյսբուքի իմ իրավաբան ընկերներին արձագանքել և հուշել իմ հետագա քայլերը։ Ի՞նչ պետք է ես անեմ տվյալ պարագայում։ Եվ որպես ՎԵՐՋԱԲԱՆ։ Մենք բոլորս մահկանացու ենք, բայց վճարման անդորրագրերը, իմ դեպքում, անմահ են:
Արմեն Թադևոսյան