Վանի Աղթամար կղզում գտնվող հայկական Սուրբ Խաչ եկեղեցում կատարվող վերանորոգման աշխատանքները ավարտին են հասցվել: Գրում է ermenihaber.am-ը՝ հղում անելով թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
Ըստ աղբյուրի` 2007 թվականին վերանորոգվելուց ու վերաբացվելուց հետո եկեղեցում 2-րդ անգամ են ռեստավրացիոն աշխատանքներ կատարվել: Մասնավորապես վերանորոգվել են պեղումների արդյունքում եկեղեցու դիմացի հատվածում հայտնաբերված մատուռը և խոհանոցը:
թուրքական աղբյուրնորի պնդմամբ` այս աշխատանքների վրա ծախսվել է մոտ 1 միլիոն թուրքական լիրա և օգտագործվել է Իտալիային հատուկ բերված շինանյութ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարի թույլտվությամբ 2010 թվականից սկսած ամեն տարի, տարին ընդամենը մեկ անգամ Սբ. Խաչ եկեղեցումպատարագ է մատուցվում:
Աղթամար կզղու Սուրբ Խաչ եկեղեցին կառուցել է Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունին 915-921թթ.: