▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ախոյան vs Բազմասեր. վերջինը խաղից դուրս է մնում․«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Բազմասեր Առաքելյանը բավական անհարմար վիճակում է հայտնվել։ Նա, կարծես թե մնում է խաղից դուրս եւ հազիվ թե ռեյտինգայինով առաջադրվի։ Մեզ հասած տեղեկություններով՝ ՀՀԿ-ն սոցհարցում է պատվիրել Արագած Ախոյանի ու Բազմասեր Առաքելյանի մասով եւ պարզվել է, որ Արագած Ախոյանի ռեյտինգն ավելի բարձր է։

Հետեւաբար, հենց նա էլ կառաջադրվի Արագածոտնի մարզում ռեյտինգային ընտրակարգով։ Բազմասեր Առաքելյանը, սակայն, չի հանձնվում, նա երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ առիթը բաց չէր թողնում քծնել վարչապետ Կարեն Կարապետյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին