▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների համար. Քարդաշյան քույրերն աջակցություն են հայտնել Հայաստանին

Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, Instagram-ի Story բաժնում կիսվել է հայկական եռագույնով, ինչպես նաեւ ՀՀ զինանշանին պատկերով պատրաստված իր կախազարդի լուսանկարով:

«Սուրը նշանակում է կապանքները քայքայող ազգի ուժն ու հզորությունը․․․ Պատառոտված կապանքները ազգի ազատության եւ անկախության պայքարի մարմնավորումն են․․․ Ցորենի հասկը հայերի աշխատասիրության խորհրդանիշն է․․․ Գրիչը ազգի մտավոր եւ մշակութային ժառանգությունն է», -գրել է Քլոեն՝բացատրելով զինանշանի խորհրդանիշների նշանակությունը:

Քորթնի Քարդաշյանը ևս Instagram-ի Story  բաժնում կիսվել է հայազգի երիտասարդի գրառմամբ, որում ասվում է «Աղոթում ենք մեր երկրի, մեր անվախ զինվորների եւ մեր ընտանիքների համար, որոնց կյանքը լուրջ վտանգի տակ է առանց այդ էլ դժվարին ու անորոշ ժամանակներում», ապա ավելացրել է #ԱջակցությունՀայաստանին հեշթեգը։

Нет описания.

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քիմ Քարդաշյանն իր Instagram-ի Stories բաժնում աջակցություն է հայտնել հայ ժողովրդին.

«Միջազգային հանրությունը պետք է միջամտի, եւ օգտագործելով քաղաքական ու դիվանագիտական միջոցները, կանխի լարվածության հետագա աճն ու զոհերը:

Ես Հայաստանի հետ եմ ու աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդեմիայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,-ընդգծել էր Քարդաշյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին