▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղոթում եմ ու ամեն օր Աստծուն խնդրում, որ ների ինձ, քեզ` հրեշիդ ժամանակին հավատալու համար

Դերասան Սարգիս  Գրիգորյանը, ով ներկայումս ԱՄՆ-ում է բնակվում, իր Ինստագրամի էջում տեսանյութ է հրապարակել և դրան կից գրել է.

/filemanager/uploads/Sargis_Nikol.jpg

 

 

«Քանի դեռ ուշ չի...

Ատում եմ քո անտանելի աղմուկը, որ քաոս, թշնամանք, վիրավորանք, մահ ու սարսափ բերեց մեր երկրին:

Զզվում եմ քո փողոցային ժառգոնով անվերջ անցյալը հիշեցնող էժան ճառերից, որ թշնամուն թողած հային հանեց հայի դեմ:

Խելագարվում եմ քո ցինիզմի աստիճանից, երբ սևազգեստ մայրերին տրորելով այցելում էիր եռաբլուր ու առանց ամաչել խոնարհվում տղերքի շիրիմներին:

Ապշում եմ քո իշխանատենչ մղումներից, որ դասում ես արժանսպատվությունիցդ ու ինքնասիրությունիցդ վեր` հաշվի չառնեով թե բարևիդ ինչ պատասխան են տալիս նույն քեզ ընտրողները:

Վախենում եմ, քո սխալներից, որ ամեն անգամ սոց. ցանցեր մտնելուց ինձ ստիպում են խաչակնքվել, քանզի համոզված չեմ թե մի սարսափելի նորություն տակն ու վրա չի անի հոգիս:

Վերաժևորում եմ, քո բոլոր ճառերը, որոնք ազգային գաղափարախոսության` մեր գենետիկ կոդի հետ ոչ մի կապ չեն ունեցել երբեք, քո բոլոր հիստերիկ ելույթները ստամոքսի մակարդակից վերև չեն եղել` կերել են, թալանել են, հարստացել են:Ստամոքս ու միայն ստամոքս:

Հիանում եմ քո կործանարար պրոֆեսիոնալիզմով` 3 տարում այսքան վնաս տալ սեփական երկրին` նույնիսկ թշնամին է ապշած:Մտածում եմ, իսկ գուցե թշնամին քեզ համար մենք ենք:

Սարսափում եմ, քո «հաղթանակներից», որ դեպի մայրամուտ կտանեն էս մի բուռ շիվարած ու քո ձեռքը խելագարության ու մոլորության սարդոստայնը ընկած ազգին:

Ու այսքանից հետո դու դեռ ասում ես, որ քեզ հետ ապագա կա՞...

Հ.Գ. Ես աղոթում եմ ու ամեն օր աստծուն խնդրում որ ների ինձ, քեզ` հրեշիդ ժամանակին հավատալու համար:Այո սխալվեցի, սխալվեցինք, բայց դեռ կարող ենք մեր ողբերգական սխալն ուղղել, քանի դեռ մի փոքր հույս կա ու ճակատագրական չի դարձել վաղվա օրը:
Մտածեք, հայեր ջան խնդրում եմ, ոչ թե ժողովուրդ, այլ հայեր, ընտրելուց առաջ մի լավ մտածեք:
Սա մեր վերջին հնարավորությունն է գուցե` պետություն կառուցելու, արժանապատվությունը վերականգնելու և իրար նորից հարգելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին