Քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների քանակի շոշափելի նվազում կա, որը պայմանավորված է սննդի որակի բարելավմամբ. այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին Կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արտակ Զեյնալյանը:
Վերջինիս խոսքով՝ ինքն անձամբ փորձել է ՔԿՀ-ների համար նախատեսված սնունդը, որը նաև պարբերաբար ստուգվում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան նշեց. «Պատրաստ եղեք, որ ես մի օր կարող է մտնեմ մի ՔԿՀ և սնունդը փորձեմ, որովհետև ախորժակս գրգռեցիք, այնքան պատկերավոր նկարագրեցիք ՔԿՀ-ների սնունդը»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև՝ Տարեք՝ նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա․..Նիկոլ Փաշինյանը զայրացավ