A1plus.am-ը գրում է. Ազգությամբ եզդի Սիաբան Ազմանյանը պատրաստվում է հենց Հանրապետության հրապարակում՝ բոլորի աչքի առջեւ, ընտանիքով նստացույց եւ հացադուլ սկսել, եթե որդու նկատմամբ կայացված դատավճիռը չբեկանվի։
Նրա որդին՝ Էդիկ Ազմանյանը, դատապարտվել է 4 տարվա ազատազրկման սիրած աղջկան՝ անչափահաս Նարինե Ալիյանին փախցնելու համար։
Աղջիկը, սակայն, դատարանում հայտարարել է, որ որեւէ բողոք չունի։
Պատմությունը սկսվել է այն բանից հետո, երբ անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին աղջկան փախցնելուց հետո, մեքենան կանգնեցրել են ոստիկանները եւ աղջիկը հայտարարել է, որ իրեն իր կամքից անկախ փախցնում են։ Իսկ ոստիկանությունում արդեն ստիպել են ցուցմունք գրել Էդիկի դեմ։ Դատարանում խնդրել է արդարացնել Էդիկին, քանի որ սիրում են միմյանց։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Լուսանկարը՝ a1plus.am-ի