▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկս ինձ համար 100 տղա արժի, բայց… ռեփեր Համո

Life.panorama.am-ը գրում է. Դերասան Համո Ադիյանի կամ ռեփեր Համոյի ընտանիքը օրեր առաջ երջանկացավ՝ ևս մեկ զավակ, այս անգամ՝ արու զավակ ունենալով: Իսկ թե ի՞նչ հաջողություններ է իր հետ բերել փոքրիկ Էդգարը, Life.panorama.am-ին պատմեց մեր հյուրը: Ի դեպ, նրա հետ զրուցեցինք նաև երաժշտության մեջ դրսևորած «պարապուրդի» և այլ հարցերի շուրջ:

-Ի՞նչ նորություններ ունեք, որ կցանկանայիք մեզ հետ կիսվել:

-Ամենակարևոր նորությունն այն է, որ տղա ունեմ: Իսկ գործնական առումով ասեմ, այսօր և վաղը Էդգար Էլբակյան թատրոնում ներկայացում ունենք, պրեմիերա է: Ներկայացումը կոչվում է «Ինչո՞ւ ենք հնարել սեր բառը»: Էդուարդ Օլբիի «Ի՞նչ էր պատահել գազանանոցում» պիեսի հիման վրա է: Վերնագիրը փոխել ենք, քանի որ ռեժիսոր Արմեն Էլբակյանը մի քիչ այլ մոտեցում է ցուցաբերել բեմադրությանը՝ առանց պիեսի ընդհանուր գաղափարից շեղվելու: Նաև Խամաճիկների պետական թատրոնում եմ հանդես գալիս որպես դերասան և տիկնիկավար:

-Ձեզ տեսնում ենք նաև Շանթ հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Քաղաքում» սերիալում՝ Ռշտունի կերպարում: Այլ ֆիլմերից, սերիալներից առաջարկներ չունե՞ք:

-Ֆիլմերից առաջարկներ ունեմ, պարզապես ժամանակի առումով չեմ հասցնում: Նախ, թատրոններում ամենօրյա զբաղվածություն ունեմ: Եվ հետո, մեր ընտանիքում նոր բալիկ, նոր անդամ ունենք, և որքան էլ կնոջս՝ Լիլիին, մայրիկը օգնի, ես էլ փորձում եմ ինչ-որ չափով օգտակար լինել: Այնպես որ, գրաֆիկը մի քիչ խտացել է, չեմ հասցնում: Հաջորդ տարի ավելի հանգիստ կլինեմ ու կմտածեմ գործնական առաջարկների շուրջ: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին