▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկների մի տեսակ կա, որ...

 

Աղջիկների մի տեսակ կա, որ շատ խելացի է, կայացած, բայց չափազանց ինքնավստահ է ու իրենց կարծիքով «տարբերվող»: Նրանք ուսումնառության ողջ ժամանակահատվածում (դպրոց, բուհ) աչքի են ընկնում «գերազանցիկության» սինդրոմի վառ արտահայտըված դրսևորումներով, դասախոսին միշտ հարցեր են տալիս (թեկուզ անկապ և նրան նյարդայնացնող), գրառում են նրա բերանից դուրս եկած ցանկացած բառ, եթե դա անգամ մեղմ ասած ապուշություն է, միշտ խոսում են «խելացի» բաներից............. 
Նրանք մշտապես աչքի են ընկնում այլոց դիտողություն անելու պարսավելի սովորությամբ, չեն ընդունում ուրիշ ոչ մի կարծիք՝ բացառյալ իրենցը:
Սոցցանցերում աչքի են ընկնում ագրեսիվությամբ, ամեն ինչ ոչնչացնելու անդուլ մարմաջով:
Վերոհիշյալ բաները նրանց երբեմն դատապարտում են միայնության, որից նրանք ավելի են գազազում: 
Կամ էլ գտնում են իրենց արական տեսակին ու ստեղծում «ներդաշնակ» ընտանիք՝ պահպանելով իրենց տեսակի հարատևությունը բոլոր ժամանակներում:
Հ.Գ. Ասելիք շատ կա, միայն ավելացնեմ, որ ինձ համար աղջկա գերագույն հմայքները նրա համեստությունն և կանացիությունն են: 

Աղջիկների մի տեսակ կա, որ շատ խելացի է, կայացած, բայց չափազանց ինքնավստահ է ու իրենց կարծիքով «տարբերվող»: Նրանք ուսումնառության ողջ ժամանակահատվածում (դպրոց, բուհ) աչքի են ընկնում «գերազանցիկության» սինդրոմի վառ արտահայտըված դրսևորումներով, դասախոսին միշտ հարցեր են տալիս (թեկուզ անկապ և նրան նյարդայնացնող), գրառում են նրա բերանից դուրս եկած ցանկացած բառ, եթե դա անգամ մեղմ ասած ապուշություն է, միշտ խոսում են «խելացի» բաներից............. 

Նրանք մշտապես աչքի են ընկնում այլոց դիտողություն անելու պարսավելի սովորությամբ, չեն ընդունում ուրիշ ոչ մի կարծիք՝ բացառյալ իրենցը:Սոցցանցերում աչքի են ընկնում ագրեսիվությամբ, ամեն ինչ ոչնչացնելու անդուլ մարմաջով:Վերոհիշյալ բաները նրանց երբեմն դատապարտում են միայնության, որից նրանք ավելի են գազազում: Կամ էլ գտնում են իրենց արական տեսակին ու ստեղծում «ներդաշնակ» ընտանիք՝ պահպանելով իրենց տեսակի հարատևությունը բոլոր ժամանակներում:

Հ.Գ. Ասելիք շատ կա, միայն ավելացնեմ, որ ինձ համար աղջկա գերագույն հմայքները նրա համեստությունն և կանացիությունն են: 

Արսեն Վարդանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին