▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղջիկը ապրում էր մի երկրում, որտեղ «տանտերը» մարդուն հաշվի չի առնում. Նազենի Հովհաննիսյան

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

http://asekose.am/filemanager/uploads/Nazeni_Hovhannisyan_2.jpg

«Ասում են աշխարհի վերջը գալու է, երբ ժամանակը խտանա,

երբ չհասցնենք անել ոչինչ ու,

երբ մարդը դառնա անարժեք:

Հիմա ժամանակը խտացել է այնքան, որ շնչելու հնար չկա...

Էնքան չենք հասցնում ոչինչ անել, որ էլ ՈՉԻՆՉ էլ չենք անում...( ապրում ենք էդ «ոչնչի» համար...

Իսկ Մարդը՝ դարձավ էնքան անարժեք, որ նրա մահվան մասին լուրը ասես վազող տողով՝ թողնում ենք անցնի ու արագ գնա մեր ուղեղից, ՎԱԶՈՂ ՏՈՂՈՎ ենք մարդու մահը ընկալում: Որ չմնա ուղեղի ծալքերում հանկարծ:

Մարդու:

Մահը:

Վազող մի տող:

Աղջիկը՝ մեջը նոր կյանք, մահացավ:

Որովհետև ապրում էր մի երկրում, որտեղ «տանտերը» մարդուն հաշվի չի առնում, որտեղ բնակիչը՝ մենք, մարդահաշիվ չենք, որտեղ հազարավորների ճակատագրով անցան «շարասյունով», մահացրին բոլորիս, ու ոչինչ էլ չեղավ (

միայն ժամանակը խտացավ ու թանձրացավ էնքան, որ առանց այն էլ մի բուռ հողի մեջ ապրող ժողովուրդը փոքրացավ, դարձավ մի բռաչափ՝ իրեն պարտքով տված օդի, կես բուռ հողի ու պատահաբար մեռնելու իրավունքով:

Մի աղջիկ էր ապրում, մեջը՝ մի նոր կյանք, սրտի տակ՝ նոր սիրտ, հոգու մեջ նոր շունչ:

Մարեց...

Չծնված ձագուկի հետ մարեց...

Որովհետև իր Քաղաքում չարն էր ապրում, ու ամեն անգամ նրան պիտի երիտասարդի ավյուն ու կյանք զոհաբերեին, որ ապրեր, տռզեր, ու էլի զոհեր պահանջեր...

Ու ապրում էին ... մարելով հերթով՝ հանուն«ոչնչի»(...

Էս խտացած ժամանակի մեջ անգամ մահվան լուրի համար տեղ չկար...

Քանի ՄԵ՛ր կյանքին չեն կպել՝ կդիմանանք...մտածում էին հատուկենտ մնացած բնակիչները... մտածում...

Չէ...

Ոչ մեկին էլ չի խնայի խտացած ժամանակի մեջ թաքնված Աշխարհավերջը. ոչ լավ ապրողին, ոչ էլ կիսավեր տանը իրեն կուռք սարքածին: Կգա ու իր շարասյունով կանցնի՝ կյանքերի, երազանքների, անգամ չծնված Մանուկների վրայով...

Պետք է Վերջապես պատռել էդ խավարի «ժամանակը»..., որ լույսը ներս գա..., որ երեխաները ծնվեն, ու մարդը դառնա նորից մտածող էակ ու բաբախող սիրտ՝ վազող տողի փոխարեն:

Լույս դարձած աղջկան ու իր չծնված ձագուկին՝ խունկ ու աղոթք...(

Աստծո աջին լինեք...»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին