▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աղազարյանի որդին մինչ հեղափոխությունը հեռախոսի պարտքը չի կարողացել վճարել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ այսօր արդեն մեծահարուստ դարձած որդիները, պարզվում է, մինչ հեղափոխությունը իրենց հեռախոսի վարձավճարն անգամ չեն կարողացել վճարել:
Պաշտոնական աղբյուրներից պարզեցինք, որ 2016-2017 թվականներին Հովսեփ Աղազարյանը չի կարողացել «Ղ. Տելեկոմ»-ին վճարել բջջային հեռախոսի 35 հազար դրամ պարտքը:
Պարզեցինք նաև, որ նա պարտք է եղել «Արդշինբանկ»-ին ևս՝ 122 հազար դրամ գումար։ Տվյալ դեպքում Հովսեփ Աղազարյանից մեծ դժվարությամբ՝ դատարանի միջոցով է հաջողվել գանձել վերոնշյալ չնչին գումարը։

Հ.Գ. Ահա թե ինչու էին կյանքի գնով իշխանափոխություն ուզում Աղազարյանները, որ օրենքի բացից օգտվելով՝ գերշահույթներ ստանան ու անպատիժ մնան, որ համայնքներին ավտոմեքենաներ մատակարարեն՝ առանց մրցույթի. կարճ ասած՝ դառնան նոր «շմայսներ» ու «լիսկաներ»»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին