Լավ օծանելիքը երբեմն կարող է ավելի մեծ տպավորություն թողնել, քան, օրինակ, ամենաշքեղ զգեստը. նրանով քեզ կարող են նկատել,այն երբեմն քո փոխարեն կարող է պատմել բնավորությանդ ու նախասիրություններիդ մասին կամ տարիներ անց նույն բույրը կստիպի,որ քեզ կրկին հիշեն։
Հետևաբար ճիշտ է այն կինը,ով,թեկուզ ուշանալով շատ կարևոր գործնական հանդիպումից, երկար է ընտրություն անում օծանելիքի խանութում՝ իբր չնկատելով իր կողքի տղամարդու փնթփնթոցը կամ ձանձրույթ արտահայտող դեմքը։
Աղջիկներ,դե գրեք՝ տեսնեմ՝ որո՞նք են ձեր սիրելի բույրերը։
Ա՜խ, այդ կախարդական հեղուկը, որին անվանում են օծանելի՜ք
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet