▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտովթարի հետևանքով զոհված դերասանի հարազատները չեն հավատում արդար դատավարությանը.shamshyan.com

Shamshyan.com-ը գրել է, որ այսօր՝ մարտի 31-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում անցկացվել է Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա Տիգրան Ասոյանի դատավարությունը, ով մեղադրվում է այն բանում, որ իր կողմից վարած ավտոմեքենան վթարի ենթարկելուց հետո մահացել էին 2 հոգի:

Դատական նիստը վարել է նշված դատարանի նախագահ Գագիկ Սարգսյանը:

Ինչպես հայտնել է ավտովթարի հետևանքով մահացած դերասան 22-ամյա Ջիվան Նիկոլյանի մայրը՝ Գոհար Գասպարյանը, իրենք շատ դժգոհ էին թե ամբաստանյալի պահվածքից և թե դատավորի:

«Դատավորը ամեն անգամ մեզ հիշեցնում է, որ մեր որդուն դիտմամբ չի սպանել, բայց չէ որ ավտովթարից 5 րոպե առաջ Ջիվանս զգուշացրել է, կամաց քշի ու տեղի է ունեցել ավտովթարը, իմ համար նա դիտմամբ է սպանել որդուս: Դատավորը շատ վատ վերաբերմունք ուներ մեր նկատմամբ, շատ կոպիտ էր, իսկ դատախազներն էլ կարծես նիստին ներկա չլինեին, ոչ հարց էին տալիս , ոչ էլ հետաքրքրվում էին»,- ասել է Գ.Գասպարյանը:

Տիկին Գոհարի խոսքերով ամբաստանյալ Տ. Ասոյանը ևս իրեն շատ վատ է պահել. «Փոխանակ զղջալու ու իր արածի համար ներողություն խնդրելու` դատարանի դահլիճում հայտնում էր, թե իբրև ես իրեն կայքերով ահաբեկել եմ ու դրա համար ինքը մեր տուն չի եկել. նրա ասած այդ նյութերը բոլորը կան, ես ոչ մի բան չեմ ասել, որից ինքը վախենար ու չգար մեր տուն, իր վերաբերմունքը շատ արհամարհական է, ես ավելի շատ դրանից եմ վիրավորված»,-ասել է  Գ. Գասպարյանը, այնուհետև ավելացրել, որ դատական նիստն ընթանում է միակողմանի և իրենք շատ դժգոհ են ընթացքից: Նշենք, որ նիստն հետաձգվել է մինչև ապրիլի 9-ը, որի ժամանակ հարցաքննվելու են գործով վկաները:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին