Հայտնի ռուս երգչուհի Յուլիա Կովալչուկն իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ օրերս ավտովթարի է ենթարկվել: Ինչպես պատմել է երգչուհին՝ դա տեղի է ունեցել Մոսկվայի փողոցներից մեկում այն ժամանակ, երբ քնած վարորդն իր մեքենայով հարվածել է Յուլիայի մեքենայի հետևի հատվածին:
Հիշեցնենք, որ Յուլիա Կովալչուկը հանդիսանում է հայազգի երգիչ Ալեկսեյ Չումակովի կինը: