▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոմաքսազերծումն արդեն` առավելագույնը 30 րոպեում

Հայաստանում ավոտմաքսազերծման գործընթացն այսօր իրականացվում է 30 րոպեում, իսկ մաքսային ձևակերպումներից մինչև հաշվառում` 1 ժամում: Այս մասին ավտոմաքսատանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատան պետ Բաբկեն Ղազարյանը` ներկայացնելով միջազգային չափանիշներով վերանորոգված սպասարկման սրահը, որը նպաստում է առավել թափանցիկ աշխատաոճին: Նրա հավելմամբ` ատոմաքսազերծման ընթացակարգերի քանակը կրճատվել է կրկնակի անգամ, իսկ հերթականությունը դարձել է առավել համակարգված և տրամաբանական. «Եթե նախկինում հայտարարատուները մեկ պատուհանին մոտենում էին 2-3 անգամ, ապա այսօր` 1 անգամ, ինչի արդյունքում այցելուի` մաքսատանը գտնվելու ժամանակահատվածը կրճատվել է առնվազն 15 րոպեով»: Այցելուներին միջազգային չափանիշներին համապատասխանող ծառայություն մատուցելու և սպասարկման բարձր որակ ապահովելու նպատակով լիովին բարեփոխվել է մաքսատան շենքը, ներդրվել են նաև ժամանակի նոր չափանիշներին համապատասխանող տեխնիկական միջոցներ: Սպասարկման որակի բարելավման ու ընթացակարգերի պարզեցման արդյունքում ավտոմաքսատունն այժմ պատրաստ է առանց հերթերի օրական սպասարկել 500 հայտարարատուի: Սպասարկող անձնակազմի` այցելուների հանդեպ վերաբերմունքի և վարքագծի հարցը ևս մշտապես ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի դիտակետում է: «Բարեփոխումների հիմքում դնելով այցելուի հարմարավետությունը` ավտոմաքսատան նոր սպասարկման սրահում այսուհետ մշտապես ներկա է աշխատակից, ով կուղղորդի այցելուներին իրենց անհրաժեշտ ընթացակարգերի կատարման գործընթացում»,-տեղեկացրել է ավտոմաքսատան պետը:

 

 

ՊԵԿ Տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին