▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոկայանատեղիների վճարների թանկացման մասին նախագիծն ընդունվեց

Երևան համայնքում տեղական վճարների 2024-ի դրույքաչափերը սահմանելու մասին նախագիծն ընդունվեց: «Հավելյալ արտոնությունների հնարավորությունը հաջորդ նիստին կքննարկենք, բոլոր էն առաջարկները, որոնք հնչեցին՝ վերաբերող կայանատեղիներին, կարմիր գծերին, կիրակի օրն անվճար դարձնելուն, կքննարկենք ու ևս մի նախագիծ կունենանք փետրվարին»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Թարմացված․Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երևան քաղաքի ավագանու նիստին՝ կարմիր գծերի ու տեղական տուրքերի թանկացումները կյանքի կոչվեց, քպ-հանրապետություն կոալիցիայի ու հանրային ձայն խմբակցության շնորհիվ։
Ահա այն, ինչ պետք է արժանապատիվ քաղաքացին իմանա «ընդդիմադիր» դիրքերից հանդես եկողների մասին»:

Թարմացված․ «Էդ որ կարմիր գծերի մասին ասում եք՝ իսկ ե՞րբ է ստեղծվել. ո՞վ ստեղծել է, իրենից էլ պահանջեք, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ, թալան, բան, դառել ա բերանի ծամոն»,- ավտոկայանատեղիների վճարների թանկացման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանը՝ արձագանքելով հնչած որոշ ելույթների. «Թալանողին բռնող, չդատողն էլ, պարտակողն էլ, փայ մտնողն էլ վրեն»,- հավելեց նա: Քաղաքապետը հորդորեց կոռեկտություն պահպանել:

Թարմացված․ «Երբ նախագիծը եկավ առաջին պլան, առաջինը, երևի, ինձ ուրախացրեց»,- ավագանու նիստի ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը: Նրա խոսքով՝ նախագիծը դրական նշանակություն ունի. «Եթե չբեռնաթափենք կենտրոնը, չի կարող տրանսպորտը նորմալ աշխատել, սա նաև նախագիծ է՝ քաղաքի համաչափ զարգացման»:

Թարմացված․ «5,5 տարի է՝ ոչ մի ռեֆորմ չեք արել երթևեկության հետ կապված, հիմա ասում եք, թե միջազգային փորձն եք ուսումնասիրում, ուզում եք խցանումները պակասեցնել և այլն»,- ավտոկայանատեղիների վճարների թանկացման մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Պեդրո Զարոկյանը: «Ամեն օր քաղաքում էս վիճակն է. ոստիկանները չեն հասկանում, որ իրենց կարևոր գործը կանոնավոր երթևեկություն ապահովելն է. վթարներից հետո փոխանակ նկարեն, մեքենաները ճանապարհից տանեն մի կողմ, գալիս, վարորդների հետ զրուցում են։ Կառաջարկեմ կոֆե բերեն, մյուս անգամ պիտի առաջարկեմ խաշլամա բերեն: Չեք ամաչո՞ւմ՝ ամեն օր ժողովրդին ժամերով սպասեցնել եք տալիս»,- հավելեց ավագանու անդամը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին