▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է

Վճարովի կայանատեղիների վերաբերյալ որոշումը բողոքի առիթ է դարձել:  Ստեղծվել է ֆեյսբուքյան նոր` «Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է» նախաձեռնությունը: Նախաձեռնության հայտարարությունը և թեմայի շուրջ ֆեյսբուքյան օգտատերերի գրառումները ներկայանում ենք ստորև.

 Վճարովի ավտոկանգառների որոշումը անօրինական է և չի բխում հանրային շահից: Հանրային տարածքները տրամադրվել են մասնավոր ընկերության, որը ստանալու է ավտոկանգառներից ստացվող եկամտի 70%-ը: Մասնավոր ընկերությանն է տրամադրվել մեքենայատեր քաղաքացիների տվյալների բազան, մասնավոր ընկերության կողմից նախատեսվում է իրականացնել տեսանկարահանումներ, կիրառել տույժեր ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ինչը Սահմանադրության և մարդու իրավունքների կոպիտ խախտում է:

Հաշվի առնելով այս և որոշման հետ կապված այլ անօրինական կետեր և բացթողումներ, ինչպես նաև օգոստոսի 4-ին ժամը 21:00-ի քննարկման ընթացքում հնչած առաջարկությունները, որպես պայքարի միջոց կիրառել ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅՈՒՆ: Մենք ՉԵՆՔ ՎՃԱՐԵԼՈՒ անօրինական ավտոկանգառների համար:

Պայքարը շարունակվում է բոլոր ոլորտներում:

Ավտոկանգառային անհնազանդությունը սկսված է

 

Վճարովի ավտոկայանատեղի կամ ավելի լավ էր մեր հին «պառկովչիկները», քան էսպիսի նորամուծություն: 
Այնպես է ստացվել որ բարեկարգման կամ ցանկացած ծրագիր, որն իր մեջ ներառում է մատչելի երթևեկ, մատչելի տեղաշարժ, հարմարավետություն քաղաքային, հանրային տարածքներից ու ծառայություններից օգտվել, ավելի է դժվարացնում ու ծանրացնում քաղաքացիների ադապտացումն այդ նորամուծություններին ու նախագծերին: Հաշվի առնելով այն, որ մենք ավելի շատ կոնսերվատիվ ենք և այն, որ այս պրոգրեսիան ավելի շատ հակասություններ է առաջացնում քաղաքացու մոտ, մնում է եզրակացնել, որ ամենալավ նորը, դա մեր հինն է, որ պահպանելու դեպքում նման «նոր ու հարմարավետ» ծրագրերի կարիք չէր զգացվի, կամ էլ կլիներ ողջամիտ: 
Պետք է բոլոր ֆունկցիոներներին ևս մեկ անգամ հիշեցնել, որ բոլոր գործողությունների կենտրոնը մարդն է քաղաքացին, առանց որի ոչ մի նախագիծ ու ծրագիր պարզապես չի կարող գոյություն ունենալ:

Վահագն  Սարոյան

Ես հիմա շատ լավ հարց եմ բարձրացնում:

Ինչու կարմիրով չեն գծում Երևանի քաղաքապետՔարանի դիմացը: Ինչա լափող չինովնիկները մեր մայթը չեն օգտագործում՞:

Դա էլ գծեք է:

Հարգելի վարորդներ, եկեք բոլորդ կայանեք այստեղ, այստեղ գումար չեն գանձում, ուղղակի պետքարանի մոտ եք կանգնելու

Հարություն մկրտչյան

Էս ինչու մինչև հիմա ոչ մեկի մտքով չի անցել մայթերը ներկել, ասենք, կանաչ կետագծերով ու մայթերով 5 րոպեից ավել քայլողներից տուրք գանձել, իսկ չվճարողներին դաժանաբար տուգանել:

Կարեն Քոչարյան

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին