▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրալիայում տեղի է ունեցել շների շքեղ հարսանիք

Ավստրալիայում կայացել է մոպս տեսակի շների հարսանիքը, որի ընթացքում հարսնացուն կրել է 2000 ավստրալական դոլար արժողությամբ զգեստ, իսկ մատանիների փոխարեն նորապսակները իրար են «փոխանցել» օձիքներ:

Այս հետաքրքիր ամուսնական արարողությունից ստացված գումարը կտրամադրվի անօթևան շներին օգնելու գործունեությամբ զբաղվող ընկերություններին:

Հարսանյաց հանդեսը տեղի է ունեցել մեծ քանակությամբ ծաղիկներով զարդարված սրահում, իսկ հարսանիքին ներկա են եղել 60 շուն և 350 մարդ:

Հարսնացուի զգեստի հեղինակը ավստրալացի դիզայներ Քրեյգ Բրեյբրուքն է, իսկ փեսայի կոստյումի հեղինակը՝ Գոդվին Հիլին Մելբուռնիցը:

Wedding.am-ը ներկայացրել  է այս հետաքրքիր պատմության ֆոտոշարքը. Լուսանկարները կարող եք դիտել այս հղումով:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին