ermenihaber-ը գրում է.Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը ապրիլի 24-ին Ստամբուլում մասնակցելու է Դարդանելի ռազմական գործողությունների 100 ամյակին նվիրված պետական տոնակատարություններինն:
«Ակոս» թերթը տեղեկացնում է, որ ապրիլի 24-ին Ավստրալիայի կառավարությունը Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություններին պաշտոնապես ներկայացված չի լինելու:Ստամբուլում անկացվելիք միջոցառումներին Ավստրալիայի վարչապետի մասնակցությունը հաստատվել է Ավստրալիայի արտգործնախարարության կողմից, որի տարածած հայտարարության մեջ նման որոշում կայացնելու պատճառների մասին ոչինչ չի նշվում:Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին Սլովենիայի մայրաքաղաքում հայտարարել էր, որ արդեն 30 երկրների նախագահներ ու վարչապետներ հաստատել են իրենց մասնակցությունը Ստամբուլում անցկացվելիք Գալիպոլիի միջոցառումներին: