▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավստրալիա ներգաղթած հայը հայտնի է դարձել «իսկական խորոված»-ի շնորհիվ

 

Հայ ներգաղթյալ Երվանդ Գարգինյանը, ով ապրում է Ավստրալիայի Մելբուռն քաղաքում, տեսանյութ է նկարահանել, որում ցույց է տալիս, թե ինչպես են պատրաստում «իսկական» խորովածը։ Ավտոբուսի վարորդ Երվանդը հայտնի է դարձել, երբ դուստրը համացանցում է տեղադրել հոլովակը, գրում է The Daily Mail-ը։
 
Հոլովակում 60-ամյա Երվանդը, ով Հայաստանից Ավստրալիա է տեղափոխվել 1977-ին, սովորեցնում է ավանդական խորոված պատրաստել՝ միևնույն ժամանակ քննադատելով ավստրալական խորոված պատրաստելու ոճը։
 
Նրա դուստրը՝ Էլիզաբեթը, հոլովակը տեղադրել է Reddit-ում, և այն ունեցել է ավելի քան 5 մլն դիտում՝ Facebook-ում, YouTube-ում և Instagram-ում տարածվելուց հետո։
 
«Ողջույն, ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ՝ ինչ է իսկական խորովածը։ Ոչ ձեր նրբերշիկով «բարբեքյուն»։ Սա՛ է իսկական խորովածը, որը կոչվում է հայկական խորոված։ Մեկ անգամ ուտելով՝ դուք ձեր մատներն էլ հետը կուտեք, իսկ հետո կզղջաք, որ կերել եք ձեր մատները»,- ասում է Երվանդը։
 
Նրա դուստրը պատմել է, որ իրենք նույնիսկ չեն էլ մտածել, որ հոլովակը նման հաջողություն կունենա։ Էլիզաբեթի խոսքով՝ իր հայրիկին դուր է գալիս հայտնի լինելը։
 
«Նա շատ ուրախ է, երջանիկ, որ ամբողջ աշխարհում այդքան մարդ տեսել է իր խորովածը»,- պատմել է նա։

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում որպես ավտոբուսի վարորդ աշխատող հայ ներգաղթյալ Երվանդ Գարգինյանը հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրա աղջիկը համացանցում ներբեռնել է տեսանյութ, որում հայրը ցույց է տալիս, թե ինչպես են պատրաստում «իսկական» խորովածը։

The Daily Mail-ը գրում է, որ 60-ամյա Երվանդը, ով Հայաստանից Ավստրալիա է տեղափոխվել 1977-ին, տեսանյութում սովորեցնում է ավանդական խորոված պատրաստել՝ միևնույն ժամանակ քննադատելով ավստրալական խորոված պատրաստելու ոճը։

«Ողջույն, ես ցանկանում եմ ձեզ ցույց տալ՝ ինչ է իսկական խորովածը։ Ոչ ձեր նրբերշիկով «բարբեքյուն»։ Սա՛ է իսկական խորովածը, որը կոչվում է հայկական խորոված։ Մեկ անգամ ուտելով՝ դուք ձեր մատներն էլ հետը կուտեք, իսկ հետո կզղջաք, որ կերել եք ձեր մատները»,- ասում է Երվանդը։ 

Երվանդի դուստրը՝ Էլիզաբեթը, պատմել է, որ իրենք նույնիսկ չեն էլ մտածել, որ հոլովակը նման հաջողություն կունենա։ Էլիզաբեթի խոսքով՝ իր հայրիկին դուր է գալիս հայտնի լինելը։ «Նա շատ ուրախ է, երջանիկ, որ ամբողջ աշխարհում այդքան մարդ տեսել է իր խորովածը»,- պատմել է նա։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին