▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավիափոխադրման ոլորտում հայտնված «նոր» ընկերությունը շատ կասկածելի անցյալ ունի.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս մեծ շուքով ազդարարվեց նոր ավիափոխադրողի՝ «Տարոն-Ավիա» ընկերության մասին, որն այսուհետ թռիչքներ է իրականացնելու Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից: «Ժողովուրդ»-ին երեկ ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան այս ավիաընկերության հետ կապված. պարզվում է՝ «Տարոն-Ավիա»-ն ՀՀ-ում գործել է դեռ 2007-ից, եւ ՎՊ-ն ավիացիայի ոլորտում արդեն 2009թ. անցկացված ստուգումների արդյունքում պարզել էր՝ սա մեկն է այն ընկերություններից, որոնք պետական բյուջե որեւէ հարկ չեն վճարել: Նշենք, որ «Տարոն-Ավիա»-ի միակ սեփականատերը Գառնիկ Պապիկյանն է, որը հաշվառված է Գյումրիում, նա նաեւ ընկերության տնօրենն է, ու նրա բնակարանն էլ գրանցված է որպես ՍՊԸ-ի իրավաբանական հասցե:

Ավելին՝ Պապիկյանը ժամանակին պարտքուպահանջ է ունեցել «Էյր Արմենիա» ընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի հետ, եւ գումարը ետ ստանալու համար դիմել էր ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին, որն էլ ծեծել էր պարտքատիրոջը: Կարճ ասած, ավիափոխադրման ոլորտում հայտնված «նոր» ընկերությունը շատ կասկածելի անցյալ ունի. հետաքրքիր է՝ ինչ է սպասվում ապագայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին