▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետիսյաններին՝ոչինչ,ռուս օդաչուի դիմաց՝5 միլիարդ դոլլար

Մի քանի օր առաջ ավարտեց Ավետիսյանների ընտանիքի սպանության քրեկանա գործի քննությունը դատարանում...Ինչպես և սպասվում էր,ճիվաղ Վ.Պերմյակովը դատապարտվեց ցմահ...Ես ինքս չեմ հավատում,որ Պերմյակովը միայնակ էր կատարել այդ զարհուրելի հանցագործությունը...Հիմա սրան չեմ ուզում անդրադառնալ...Ինձ երկու հարց է հետաքրքրում...Որտե՞ղ է իր պատիժը կրելու սույն ստահակը և ինչու մեր դատական ատյանը մերժեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների փոխհատուցման հայցի պահանջը...
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում հանցանք գործածը բացի ազատազրկումից նաև ֆինանսական "տույժի" է ենթարկվում...Դա ընդունված կարգ է...Իսկ եթե հանցանքը գործում է օտարերկրյա զինվորականը այլ երկրի տարածքում,ապա նրա կատարածի համար պատասխանատու է նաև նրա "հարազատ" երկիրը...Պերմյակովի պարագայում դա տեղի չունեցավ...Մեր ռազմավարական գործընկերը գտավ,որ իր ստահակ քաղաքացուն ցմահ դատապարտելով Հայաստանի և հատկապես Գյումրու բնակչությունը պետք է բավարարվի...Ու դա այն դեպքում,երբ Պերմյակովի գործի քննության հետ մեկտեղ ռուսաստանյան ԶԼՄ-ները հպարտորեն տեղեկություններ տարածեցին,որ Թուրքիան ՌԴ-ին վճարելու է 5 միլիարդ դոլլար փոխհատուցում՝ անցյալ տարվա նոյեմբերի 24-ին Սիրիայի օդային տարածքում թուրքական ռազմական օդուժի կողմից կողծանված СУ-24 ինքնաթիռի և օդաչու Օլեգ Պեշկովի մահվան դիմաց...Այսինքն,ՌԴ-ն ահաբեկիչների կողմից սպանված ռուս օդաչուի և խոցված ինքնաթիռի դիմաց Անկարայից ստանալու է ահռելի փոխհատուցում,իսկ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդներին մտադրություն չունի ոչինչ փոխհատուցել...Ու դա այն դեպքում,երբ ահաբեկիչ Պերմյակովը ՅՈԹ մարդ է սպանել,որոնցից երկուսը՝անչափահասներ էին...
Սա՞ է ռազմավարական գործընկերությունը...Սա ավելի շատ հիշեցնում է միջնադարում ընդունված ճորտի և սենյորի հարաբերությունները...
Ես այս ամենում մեղադրում եմ մեզ...Քանի որ մենք ենք երես տվել սրանց այս աստիճան...Մենք ենք բազում անգամ աչք փակել ռուս զինվորականների հանցագործությունների վրա (վրաերթեր,երեխաների մահվան դեպքը Վահրամաբերդ գյուղում և այլն...),որից էլ սրանք այս աստիճան լկտիացան...
Ես մի բան եմ հասկացել...Որքան վատ և անհարգալից ես վերաբերվում պաշտոնական Մոսկվային,այնքան նա ավելի լավ և հարգալից է վերաբերվում իրեն վատ վերաբերվողներին...Ադրբեջանը 2012 թ-ի դեկտեմբերին դուրս շպրտեց ռուսներին Գաբալայի ՌԼԿ-ից,որից հետո դարձավ ՌԴ-ի ամենակարևոր գործընկերը Հարավային Կովկասում...Իսկ մենք այդ ընթացքում մեր սուղ միջոցներից ահռելի գումարներ ենք հատկացնում ՌԴ ռազմաբազայի համար,որի ծախսերի 50% իր վրա է վերցրել ՀՀ-ն...
Պաշտոնական Մոսկվայի Ավետիսյանների իրավահաջորդներին ֆինանսական փոխհատուցում չտրամադրելը նշանակում է այն,որ ռուսական կողմը չի կարող մեզ երաշխավորել,որ իր ռազմաբազայում նոր "պերմյակովներ" ի հայտ չեն գալու հետագայում,որոնց դիմաց նա կպարտավորվի նաև ֆինասնապես պատիժ կրել...


Հ.Գ.

Մոսկվայում շատ են սիրում բարբաջել Հայաստանում հակառուսական տրամադրությունների մասին...Սակայն բացարձակ չեն սիրում ընդունել,որ այդ տրամադրությունների սերմանողը հենց պաշտոնական Մոսկվայի բիրտ և անհասկանալի քաղաքականությունն է Հայաստանի նկատմամբ...


Գագիկ Համբարյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին