▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետարանական աղանդը նոր հոգեորսության ձև է բանեցնում. Ուշադրություն

aravot.am-ը հրապարակել է Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիների հովիվների հայտարարությունը <<Խտրականության դեմ>> օրենքի նախագծի դեմ: Չեմ անդրադառնա բովանդակությանը, սակայն չեմ կարող չարձանագրել հետևյալ փաստը. Հայաստանի Ավետարանական Ընտանիքի Եկեղեցիները հարում են բողոքական եկեղեցիների ճյուղին և չեն գտնվում Հայ Առաքելական Եկեղեցու կազմում: Հետևաբար ինչպես բացատրել հրապարակման մեջ տեղ գտած նկարը. Մայր Աթոռի Մայր Տաճարի ֆոն և Մեսրոպ Մաշտոց: Ինչ որ տեղ Մեսրոպ Մաշտոցն հասկանալի է, ամեն դեպքում հայեր են, իսկ Մայր Տաճարի նկարը: Չէ որ որևէ հայի համար այն ասոցացվում է Հայ Առաքելական Եկեղեցու հետ. ինչ է սա ուղղակի պատահականություն, սխալմունք, թե նուրբ կազղմակերպված հոգեորսություն: Այս կապակցությամբ հարկ է, որ բացատրություններ ներկայացնի և ի հարկին պահանջելույն ներողություն խնդրի ինչպես հասարակությունից, այնպես էլ Մայր Աթոռ Ս. Էջմիածնից ինչպես լրատվամիջոցի խմբագրությունը, այնպես էլ հայտարարության հեղինակները` պարոնայք Ռուբիկ Թումանյան, Լևոն Պարտագճյան, Արթուր Սիմոնյան, Ռաֆայել Գրիգորյան, Ռուբիկ Փահլևանյան և Սամվել Նավոյան:

 

Հեղինակ`

Արմ Հակ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին