▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք...Գագիկ Բեգլարյան. «Ժողովուրդ»

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին «Ժողովուրդ»-ը հանդիպեց Թումանյան փողոցում:

Ու թեեւ պահն այնքան էլ հարմար չէր հարցազրույցի համար, այնուամենայնիվ, առիթը բաց չթողեցինք նրան մի քանի հարցեր ուղղելու:
-Փաստորեն շրջում եք Երեւանի փողոցներով:

-Բայց ես ե՞րբ չեմ շրջել: Միշտ էլ քայլել եմ, Երեւանն իմ եւ Ձեր քաղաքն է: Բայց կոնկրետ հիմա գնում եմ գրասենյակ:

-Նախկինում էլ էիք հաճախ լինո՞ւմ աշխատասենյակում: -Այսքան հաճախ չէ, բայց գալիս էի: -Ինչո՞վ եք զբաղվում, ռեյտինգային ցուցակներով պատգամավոր դառնալու մտադրություն ունե՞ք:

-Դեռ երկար ժամանակ կա որոշման կայացման համար: Մի՛ շտապեք:

-Պարո՛ն Բեգլարյան, իշխանական շրջանակներից անվերջ տեղեկություններ են շրջանառվում, թե նախարարի աթոռը լքելուց հետո նեղացած եք:
-Ե՞ս, ումի՞ց:
-Չգիտեմ, իշխանությունից, ՀՀԿ նախագահից, որ Ձեզ ասաց՝ ցտեսություն:

-Ուրեմն Ձեզ ասեմ, որ նեղանալը տղամարդուն վայել բան չի: Սա մեկ: Երկրորդ՝ ումի՞ց պիտի նեղանամ. ես թիմի անդամ եմ, ընդհանուր որոշում է կայացվել, ես իմացել եմ այդ որոշման մասին։ Էս ի՞նչ խոսակցություններ են, ինչի՞ համար, ես չեմ հասկանում:

-Այսինքն՝ Դուք գիտեի՞ք, որ այլեւս չեք շարունակելու պաշտոնավարել:

-Իհարկե, իմ համար անակնկալ բան չկար։

-Այդ դեպքում ինչո՞ւ չգնացիք նոր նախարարին ՀՀ վարչապետին ներկայացնելու օրը:
-Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձեւաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք:
 

-Լուրեր են շրջում, որ քաղաքական նոր պրոեկտ եք նախաձեռնել եւ մտադիր եք վերանայել Ձեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ:
-Էլի շարունակում եք: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում։ Ես միշտ իմ թիմի հետ եմ եղել ու կմնամ: Ոչ մի նոր բան մի՛ վերագրեք ինձ:

-ՀՀԿ ԳՄ վերջին նիստերին էլ չմասնակցեցիք:
-Հայաստանում չէի, բաներ մի՛ փնտրեք, ասում եմ:
-Պարո՛ն Բեգլարյան, իսկ Ձեր թիմը Ձեզանից գո՞հ է:

-Ես վստահ կարող եմ հայտարարել, որ այն բոլոր ոլորտները, որոնք այս տարիների ընթացքում ինձ վստահվել են, ոչ մի ձախողում չի եղել: Ավելին՝ իմ աշխատանքից գոհ է եղել միշտ ե՛ւ շարքային քաղաքացին, ե՛ւ ղեկավարությունը: Սա անհերքելի իրողություն է, ու կարող եմ երկար թվարկել փաստերը: Հարմար պահ չեք ընտրել ուղղակի` նման հարցեր տալու համար։

-Լավ, գոնե վերջին հարցը. Ձեր հեռանալուց հետո խոսվում է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքում արձանագրված խախտումներ են եղել` միլիոնների գումարներ: Նաեւ ՊԵԿ կողմից տարածված հաղորդագրությունը տարընկալում ունեցավ:

-Ուրեմն եթե կարճ ասեմ, ապա «Կորսան-Կորվիամ կոնստրուկսյոն» ընկերությունից ես մշտապես պահանջել եմ որակ: Թերացման դեպքում տուգանվել են, ետգանձում ենք կատարել: Չմտնելով թվերի մեջ՝ ասեմ, որ միջանկյալ վճարման պայմանագրով տրանշեր 1-ով եւ 2-ով միջազգային վարկային միջոցներից ընդամենը վճարվել է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասն էլ ԱԱՀ-ն է: Իսկ մամուլում շրջանառվում է հարյուրավոր միլիոնների եւ միլիարդների մասին։ Թե ինչ թվեր են մոգոնում, դժվար է պատկերացնել:

-Բա միլիոնների չարաշահումնե՞րը:
-Ի՞նչ չարաշահում: Եթե ես իրենց ողջ գործունեության ընթացքում 5 միլիոն 700 հազար դոլարի հետգանձում եմ արել, այդ ընկերությունը ոնց կարող էր չարաշահեր, կամ ինչ-որ այլ հարաբերություններ լինեին: Անիմաստ խոսակցություններ են:

Հետո Բեգլարյանը ծիծաղեց եւ ավելացրեց. «Էս էլ ասեմ, որ այնտեղ կապալառու շինարարական կազմակերպություն չեմ ունեցել եւ չունեմ։ Ձեզ չի սազում, փակե՛ք էդ չեղած թեմաները»։



 
-Ես ո՛չ ՀՀ վարչապետի հետ խնդիր ունեմ, ո՛չ էլ նորանշանակ նախարարի: Ուղղակի ես այդ ձեւաչափը չեմ ընդունում, կարծես խորհրդային տարիներից մնացած լինի, դրա համար էլ չգնացի: Ուրիշ բաներ, ավելորդ ենթատեքստեր մի՛ փնտրեք: -Լուրեր են շրջում, որ քաղաքական նոր պրոեկտ եք նախաձեռնել եւ մտադիր եք վերանայել Ձեր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ: -Էլի շարունակում եք: Առաջին անգամ Ձեզնից եմ լսում։ Ես միշտ իմ թիմի հետ եմ եղել ու կմնամ: Ոչ մի նոր բան մի՛ վերագրեք ինձ: -ՀՀԿ ԳՄ վերջին նիստերին էլ չմասնակցեցիք: -Հայաստանում չէի, բաներ մի՛ փնտրեք, ասում եմ: -Պարո՛ն Բեգլարյան, իսկ Ձեր թիմը Ձեզանից գո՞հ է: -Ես վստահ կարող եմ հայտարարել, որ այն բոլոր ոլորտները, որոնք այս տարիների ընթացքում ինձ վստահվել են, ոչ մի ձախողում չի եղել: Ավելին՝ իմ աշխատանքից գոհ է եղել միշտ ե՛ւ շարքային քաղաքացին, ե՛ւ ղեկավարությունը: Սա անհերքելի իրողություն է, ու կարող եմ երկար թվարկել փաստերը: Հարմար պահ չեք ընտրել ուղղակի` նման հարցեր տալու համար։ -Լավ, գոնե վերջին հարցը. Ձեր հեռանալուց հետո խոսվում է, որ Հյուսիս-հարավ ավտոմայրուղու շինարարության ընթացքում արձանագրված խախտումներ են եղել` միլիոնների գումարներ: Նաեւ ՊԵԿ կողմից տարածված հաղորդագրությունը տարընկալում ունեցավ: -Ուրեմն եթե կարճ ասեմ, ապա «Կորսան-Կորվիամ կոնստրուկսյոն» ընկերությունից ես մշտապես պահանջել եմ որակ: Թերացման դեպքում տուգանվել են, ետգանձում ենք կատարել: Չմտնելով թվերի մեջ՝ ասեմ, որ միջանկյալ վճարման պայմանագրով տրանշեր 1-ով եւ 2-ով միջազգային վարկային միջոցներից ընդամենը վճարվել է մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, որի մի մասն էլ ԱԱՀ-ն է: Իսկ մամուլում շրջանառվում է հարյուրավոր միլիոնների եւ միլիարդների մասին։ Թե ինչ թվեր են մոգոնում, դժվար է պատկերացնել: -Բա միլիոնների չարաշահումնե՞րը: -Ի՞նչ չարաշահում: Եթե ես իրենց ողջ գործունեության ընթացքում 5 միլիոն 700 հազար դոլարի հետգանձում եմ արել, այդ ընկերությունը ոնց կարող էր չարաշահեր, կամ ինչ-որ այլ հարաբերություններ լինեին: Անիմաստ խոսակցություններ են: Հետո Բեգլարյանը ծիծաղեց եւ ավելացրեց. «Էս էլ ասեմ, որ այնտեղ կապալառու շինարարական կազմակերպություն չեմ ունեցել եւ չունեմ։ Ձեզ չի սազում, փակե՛ք էդ չեղած թեմաները»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/598574/

 

 
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին «Ժողովուրդ»-ը հանդիպեց Թումանյան փողոցում: Ու թեեւ պահն այնքան էլ հարմար չէր հարցազրույցի համար, այնուամենայնիվ, առիթը բաց չթողեցինք նրան մի քանի հարցեր ուղղելու: -Փաստորեն շրջում եք Երեւանի փողոցներով: -Բայց ես ե՞րբ չեմ շրջել: Միշտ էլ քայլել եմ, Երեւանն իմ եւ Ձեր քաղաքն է: Բայց կոնկրետ հիմա գնում եմ գրասենյակ: -Նախկինում էլ էիք հաճախ լինո՞ւմ աշխատասենյակում: -Այսքան հաճախ չէ, բայց գալիս էի: -Ինչո՞վ եք զբաղվում, ռեյտինգային ցուցակներով պատգամավոր դառնալու մտադրություն ունե՞ք: -Դեռ երկար ժամանակ կա որոշման կայացման համար: Մի՛ շտապեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/598574/

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին