▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ավելի տաք ձմեռ» արցախյան ընտանիքների համար․ TotoGaming-ի նախաձեռնությունը

Դեկտեմբերի 26-ին և 27-ին՝ ժամը 19։30-ին, TotoGaming ընկերությունը Տիկնիկային թատրոնում կազմակերպեց բարեգործական միջոցառում:Նպատակն էր օգնել Հայաստանում գտնվող արցախցիներին անցկացնել ձմեռը ջերմ միջավայրում և զգալ, որ իրենք միայնակ չեն։ Միջոցառման ժամանակ ընկերության ներկայացուցիչները գործընկերների համար նախատեսված ամանորյա նվերների փաթեթները փոխանցեցին Արցախից ժամանած ընտանիքներին:

Անցած ողբերգական դեպքերից հետո բարի կամքի այս դրսևորումը շատ ողջունելի է՝ թե՛ TotoGaming- և թե՛ նրա գործընկերների կողմից:

Նշենք, որ ընկերության գործընկերներն էլ ունեցան իրենց յուրահատուկ նվերները՝ 

արցախցի երեխաների պատրաստած տիկնիկներ,  որոնք  հաջողություն  և  նոր  ձեռքբերումներ  են  խորհրդանշում  գալիք նոր 2021 տարում։


Աշունը շատ «ցուրտ» ստացվեց այս տարի, սակայն ձմեռը կարող է և պետք է  «ավելի տաք»  լինի՝  բոլորիս  ջանքերով: 

Ամանորը բարության ժամանակ է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին