Ադրբեջանի նախագահ Հեյդրար Ալիևը երեկ հանդես է եկել հայտարարությամբ և նշել է ,որ իրենք երբեք թույլ չեն տա Արցախի անկախությունն, ու առավել ևս թույլ չեն տա Ադրբեջանի տարածքում հայկական երկրորդ պետության հիմնադրումը:
Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշեց. «Նախ Արցախը չի եղել,չկա ու չի լինի Ադրբեջանի տարածքը: ՈՒստի Ադրբեջանի առաջնորդի նկրտումները Արցախ նկատմամբ առավել քան հիմնազուրկ են ու անհեթեթ: Ավելի շուտ Կասպից ծովը ամբողջությամբ կդառնա քաղցրահամ, քան Արցախը կհայտնվի Ադրբեջանի կազմում»: