▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավելի քան երբևե, աշխարհը Փրկչի կարիք ունի

Ոմանք կարծում են, որ կրոնների գոյությունը, լոկ մարդկային ներաշխարհի՝ զգացողությունների և երբեմն էլ տգիտության կամ անբացատրելին չհասկանալու հետևանք է, սակայն քչերն են, որ անրադառնում են, որ թե մարդկությունը և թե արարչագործությունը փրկության կարիք ունեն: Արդյո՞ք հավատքը լոկ մանիպուլյացիոն գործիք է, թե այն մարդու սրտի մեջ դրված՝ Արարչի փնտրտուք է, որը և հաճախ ենթարկվում է մանիպուլյացիայի: Ո՞վ է ասել, որ մարդկանց հավատքը միայն քահանաներն ու քրմերն են շահագործում,ամենևին, ամեն ոք, ով գետ մի կաթիլ փափագ ունի իշխանություն ձեռք գցելու, ձգտում են ազդել մարդու հավատքի վրա և այն շահագործել: Նայեք ձեր չորս կողմը, ամենուրեք կհանդիպեք լացի, թշվառության, խաբեության, աղքատության, սպանությունների, բռնությունների, դավաճանության, անհնազանդության, հափշտակության, հիվանդություններով տառապող մարդկանց, ագահության, կոռուպցիայի և բազմաթիվ նմանօրինակ երևույթների: Ոմանք պայքարում են այս ամենի դեմ, մինչդեռ ուրիշները քաջալերում են դրանց տարածումը՝ ձգտելով ավելի և ավելի անկման: Հասարակությունը, մասանները կուլ են գնում ոմանց ամենաթողությանն ու անհագ ագահությանը: Միլիոնավորներ են տառապում, մինչդեռ տասնյակներն են, որ ուրախանում են մարդկային այս ողբերգության վրա: Ի՞նչու մենք պետք է հավատանք կամ ու՞մ պետք է հավատանք ու վստահենք, ո՞ւմ կարելի է հուսալ, կամ ի՞նչի: Կար մի ժամանակ, երբ հավատքն առ Աստված, մարդու սակրալ, ներքին, գաղտնի, ամենօրյա հարաբերությունն էր Աստծո հետ , մինչդեռ այսօր, այն դառնում է հանրային, ցուցադրական, ցինիկ, ֆալշ ու բնականաբար ենթարկվում ծաղրանքի, հալածանքի, շատերին թվում է, թե իրենց կեղծավորությունն անտեսանելի է՝ անմատույց, մինչդեռ այն բաց է, մերկ՝ խոզի առջև շաղ տրված մարգարիտների պես: Շատերի հավատքն է այս օրերին ենթարկվում լուրջ փորձության, և այդ փորձություններն ավելի դժվարին են, քան երբևէ եղել են քրիստոնեության և եկեղեցու պատմության մեջ: Աշխարհը դառել է եկեղեցական, իսկ եկեղեցին աշխարհիկ, և ջնջվել է այն սահմանը, որը զատում է բուն սրբությունը՝ մեղքից, պղծությունից: Կար մի ժամանակ, երբ նույնիսկ անհավատը հարգանք և զգուշություն էր տածում սրբության նկատմամբ, լռում, որտեղ չեր կարողանում հասկանալ, թաթերի վրա քայլում, որ ավելորդ աղմուկ չստեղծվեր, մինչդեռ այսօր սրբություններն են ոտնատակ արվում՝ պղծվում և դա ոչ միայն մեղավոր և անհավատ մարդկանց կողմից, այլ նաև հավատացյալի: Եթե դուք չեք հարգում ձեր հավատքը, ուրիշներն ի՞նչպես պիտի հարգեն այն: Աստվածաշունչն ասում է, «դու հավատում ես, որ Աստված կա, լավ ես անում, դևերն էլ են հավատում»: ուրեմն ի՞նչ տարբերություն քո և դևերի հավատքի միջև, չգիտե՞ս, կասեմ, քեզ տրված է Աստծո շնորհքը հավատալու և փրկվելու, մինչդեռ դևերին այդ շնորհքը տրված չէ, նրանք չեն կարողանա փրկվել, մինչդեռ դու կարող ես: Արդյո՞ք դու ունես Փրկչի կարիք, բոլորն ունեն, բայց կփրկվեն միայն հավատացողները: Կփրկվեն սեփական մեղքերի բեռից, որի ծանրության տակ գքած մի ողջ կյանք են ապրում ու դառնացնում ուրիշներին, վնասում ու իրենց անհավատությամբ գողանում ուրիշների հավատքը: Այսօր, նրանք, ովքեր պատասխանատու են մեր հավատքի և վստահության համար, գողանում են մեր հավատքը Աստծո և մարդկանց նկատմամբ: Մենք պետք է հավատանք Աստծուն և վստահենք իշխանություններին, մինչդեռ անվստահություն են դրսևորում երկուսի նկատմամբ: Նրանք, ովքեր այսօր գողանում են ձեր հավատքը, մի ժամանակ կորցրել են իրենցը, դադարելով վախենալ Աստծուց և ամաչել մարդկանցից: Սա կոչվում է, կորցնել Աստծո պատկերն ու կերպարանքը, ըստ որի արարվել են: Ահա, թե ինչու են փոխվում մեր արժեքները, որոնք ձևավորում էին մեր ներաշխարհն ու աշխարհայացքը, դրսևորում կարեկցանք մարդկային դժբախտության և տառապանքի հանդեպ, դարձնում կարեկից, աջակից, զորավիգ, հուսալի և վերջապես ՍԻՐՈՂ: Երկու հազար տարի առաջ, մարդկային տառապանքները տեսնելով, Քրիստոս աշխարհ եկավ, նրան մեղքերի համար վճարեց սեփական կյանքով և հարություն առավ մեռելներից՝ տալով կյանքի հույս, մինչդեռ մարդկությունը մինչև հիմա ապրում է այդ կյանքից հեռու, մեկուսի: Փրկությունդ մոտ է քեզ, ավելի, քան կարող ես պատկերացնել, այն քո մեջ է, շուրթերիդ, եթե սրտումդ հավատաս և շուրթերովդ դավանես, թե Քրիստոս քո մեղքերի համար մեռավ, թաղվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից և համբարձվեց երկինք և նստեց Հոր Աստծո աջ կողմը և որ գալու աշխարհը դատելու, մեռելներին հարություն տալու և իր արքայություն հափշտակելու ամեն հավատացողի: Դու, դեռ տարակուսո՞ւմ ես, գտիր մի հոգևորականի և խնդրիր, որ քեզ փրկության ճանապարհը ցույց տա: Գտիր վաղուց կուտակված հարցերիդ պատասխանը: Ժամանակն է հիմա, հենց հիմա:

Մամիկոն Համբարյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին