Հայաստանի Հանրապետետության էկոնոմիկայի նախկին նախարար, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում ուշագրավ գրառում է արել։
* * *
Ինչի՞ց սկսել բարեփոխումները։ Ինձ համար ակնհայտ է՝ զուգարանում դրսևորվող վարքագծից։
Տղամարդը, որը զուգարանում վրիպում է թիրախից, շանս չունի խոցել իր կյանքի նպատակային թիրախներից և ոչ մեկը։
Կանանց զուգարաններում չեմ եղել, սակայն կասկածում եմ, որ այնտեղ էլ ամեն ինչ կարգին է։
Ավելի պատասխանատու կերպով նշան բռնեք, հարգարժան տիկնայք և պարոնայք, մինչև կառավարությունից ինչ-որ բան պահանջելը։