▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավանդույթի համաձայն, սատանան նոր թեմա է շրջանառում. Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.

«Այսօր մի սատանա, կրկնում եմ՝ ՍԱՏԱՆԱ, մեղադրել է ողջ երկրի բանակին դասալքության մեջ։ Հայտարարել է, թե 11 հազար հայ դասալիք է եղել. սպա, կամավոր, զինվոր։ ՈՒ արդարացել, թե իր կողակից դավաճանը, որին կոչել է գերագույն գլխավոր հրամանատար, ստիպված ռազմակոչի հայտարարարություն է արել։ Ինքն էլ կանանց ջոկատ է կազմել։ Բոլորը սատանայի գրությունով են կիսվում ու քննարկում։ Բայց ԽՆԴՐՈՒՄ ԵՄ։ ՄԻ ՏՐՎԵՔ ԱՅԴ ԿՏԻՆ։ Սատանան գործն է անում ու մոլորեցնում բոլորին։ Կա ավելի կարեւոր ու վտանգավոր վիճակ։

ՆԱԽ՝ Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները ազդարարեցին թե Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի մի հատվածը, նախկինում ունեցած պայմանավորվածությունների հիման վրա, Լաչինի միջանցքին կապող երթուղին ապրիլի 1-ից պիտի անցնի Կոռնիձոր-Տեղ երթուղուվ՝ միայն ՀՀ տարածքով: Սակայն հանրային ահազանգից հետո ՀՀ ԱԱԾ-ն ստիպված տարածված պարզաբանումներով ընդունեց, որ որեւէ տեղ չարձանագրված, նախկինում եղած իբր պայմանավորվածությունները խախտելով, ադրբեջանական կողմը սահմանից 100-ից 300 մետր ավելի առաջ է տեղակայվել։ Արձանագրում եմ, որ

1. 2020 թվականից հետո Ադրբեջանը իրարահաջորդ հարձակումներով ու առաջխաղացումներով գրաված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքների հսկայական հատվածներ եւ չի էլ պատրաստվում դրանք զիջել։

2. Նման ագրեսիվությանն ի պատասխան՝ ՀՀ իշխանությունները, հղում անելով ինչ որ բանավոր պայմանավորվածություների, ինքնակամ զիջում են մեր վերահսկողության տակ գտնվող առանձին տարածքային հատվածներ։

3. Մինչեւ հիմա պարզաբանված չէ, թե ինչ պայմանավորվածություններ են նախկինում գոյացել, ինչ փաստաթղթի հիման վրա են դրանք ամրագրվել, ինչի հիման վրա է, որ ՀՀ սահմանի առանձին հատվածներ համարվում Ադրբեջանի հետ արդեն ճգրտված։

Հարկ է նշել, որ 

• ՀՀ ինքնիշխան տարածքի, մեր երկրի անվտանգային համակարգին առնչվող կարեւոր գործողությունները, սահմանային ճշգրտումները կատարվել են չհամադրված, չհամակարգված՝ չապահովելով այդ գործողությունների անվտանգային համալիր միջոցառումներ, որի հետեւանքով էլ թշնամու զինված միավորները, առանձին հատվածներում հանդիպելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների դիմադրությանը, առաջխաղացում չարձանագրել։

• Դրա փոխարեն, թշնամին շատ հատվածներով անարգել, հաճախ հետեւակով, կարողացել է զբաղեցնել ՀՀ ինքնիշխան տարածքի առանձին հատվածներ ու ողջ այդ հատվածում ապահովել գերիշխող դիրքեր, որը հնարավորություն է տալիս դիտարկման տակ պահել բնակավայրեր, կումունիկացիաներ, այդ թվում նորակառույց Տեղ-Կոռնիձոր ճանապարհը։

• Հակառակ թշնամու սանձարձակ ու անարգել գործողույթուններին՝ հայկական կողմը շարունակում է թաքնվել ոչինչ չասող նոր էսկալացիաներ թույլ չտալու մասին անատամ հայտարարությունների ետեւում։ Միաժամանակ, գաղտնիության երեւութական պատկեր ստեղծելով՝ շարունակում է համատարած մոլորեցնել սեփական ժողովրդին ու հանրությանը, նրան կերակրելով արհեստական թեմաներով ու սադրանքներով, որի ամենացայտուն վկայությունը ՀՀ ԱԺ վերջին միջադեպն էր ու ընդդիմադիր պատգամավոր Մհեր Սահակյանի ձերբակալույթունը, քարոզչական ամենակեղտոտ, հաճախ անօրինական քարոզչությամբ երկրի ռազմավարական, անվտանգային հարցերից հանրային ուշադրությունը շեղելը։

ՀԻՇԵ՛Ք. ՍԱՏԱՆԱ ԿԱ ՔԱՂԱՔՈՒՄ։ Ու սատանան պատրաստ է իր դավաճանական ծրագրին իրականացնելու համար դիմել ամենաստոր քայլերի, անգամ կողակցի հետ անկողինը կիսելու տեսանյութ տարածելու։ Դիմացը կիրակի է, ու ավանդույթի համաձայն, սատանան նոր թեմա է շրջանառում։ Միայն իր ընտանիքի, իր երբեմի ամուսնու դավաճանությունը չբացահայտվի։ ՍԱԴՐԱՆՔԻ չտրվեք։ Նա սատանայությունն է շարունակում։

Իսկ այսօր Ծաղկազարդ է, Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա» տոնը։ Սատանին քշեք մեր միջից։

Հ․Գ․ լուսանկարում Սյունիքում, Գորիսի Տեղ համայնքում թշնամական առաջխաղացման խայտառակ պատկերն է, որն արձանագրել ենք երեկ ու սատանան փորձում է մոռացոթյան տալ այդ ամենը։

ՍԱՏԱՆԱՆ ու իր միջոցները բացահայտված են»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին