«ՀՀԿ-ն ոչ թե իշխող ուժն է, այլ կառավարող կուսակցությունը: Այն ոչ թե քաղաքական կառույց է, այլ ավելի շատ շահերի խումբ և դրա համար մեր պետությունը կորպորատիվ է: Օրինակ մարդիկ բողոքում են՝ ասելով, թե ինչո՞ւ Հայաստանն ակտիվ արտաքին քաղաքականություն չի վարում: Ասեմ՝ որովհետև օլիգարխիային ձեռնտու չէ: Երբ երկրում մասնավոր սեփականություն է, այս կարգի պետություններն աշխատում են նույնիսկ 2 շրջան հանձնել, միայն թե իրենց սեփականությանը ձեռք չտան:
Մեկ բան եմ զգուշացնում.պետությունը կփլուզվի, եթե կրկին գործակալական ցանցով կուսակցությունները շլացնող անուններով շրջանառության մեջ դրվեն»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Անի Կարապետյան