▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Աշխարհի որևէ այլ դատարանում նման բան չեք տեսնի․ դատավորն ու դատախազը զբաղված են չաթ անելով»

Հասարակական գործիչ, կալանավորված Նարեկ Մալյանը գրառում է կատարել իր էջում՝ կցելով լուսանկար. «Այս լուսանկարներում նիկոլաքպական «արդարադատության» ողջ պերճանքն է: Կարծում եմ՝ այս լուսանկարները կդառնան նիկոլական ռեպրեսիաների խորհրդանիշը, քանի որ աշխարհի որևէ այլ դատարանում նման բան չեք տեսնի: Դատավոր Սուսաննա Գզոգյանը և դատախազ Ծովակ Մնացականյանը քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով միակ ապացույցի հետազոտման ժամանակ (փորձագետի հարցաքննության) զբաղված են ֆեյսբուքով և չաթ անելով: Մի կողմ թողնենք այն, որ հետազոտվող ապացույցը բազմաթիվ թերություններ ունի և, ըստ էության, առոչինչ է: Կրկնում ենք՝ ՄԻԱԿ ապացույցի հետազոտումը բացարձակ հետաքրքիր չէր ո՛չ դատավորին, ո՛չ մեղադրող դատախազին:
Վերջում նշենք, որ արդեն 5+2 ամիս է, ինչ այս մարդիկ տարբեր անհեթեթ պատճառաբանություններով կալանքի տակ են պահում քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին՝ ամիսներով նիստեր չանելով, իսկ նիստերի ժամանակ էլ հեռախոսով ինտերնետի մեջ են խորացած:
Քաղաքական իշխանությունը կարող է ինքնափառաբանող տասնյակ հեքիաթ ֆիլմեր նկարել դատական բարեփոխումների ու գործերի քննման որակի և արագության մասին: Սակայն, իրական պատկերը սա է: Մարդուն կալանել են, իսկ իրենք դատի ժամանակ զբաղված են ֆեյսբուքով ու չաթով»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին