Ուղիղ 21 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Հայաստանի Փոքրիկ Երգիչներ երգչախմբի անդրանիկ համերգը…
Այս առիթով երգչուհի Էլյա Թաշչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Շնորհավոր 21 ամյակդ, իմ սիրելի երգչախումբ.. Առաջին քայլերն եմ ես արել այստեղ, այս բեմում, այս երգչախմբի հետ միասին, երբ ընդամենը 7 տարեկան էի... իսկ երգչախումբը նորաստեղծ.. շնորհակալ եմ իմ առաջին Մաեստրոյին ( սիրելի ուսուցչիս)` Տիգրան Հեքեքյանին, որն ինձ համար բացեց մի նոր աշխարհ` երաժշտությամբ հարուստ և բարությամբ լեցուն..
Նշենք, որ 1992-ին ստեղծված երգչախմբի հիմնադիրը Տիգրան Հեքեքյանն է, ով շուրջ 20 տարի ղեկավարել է նաեւ Հայաստանի ռադիոյի կամերային երգչախումբը:
Հայաստանի փոքրիկ երգիչներ երգչախումբը շրջագայել է տարբեր երկրներում, մասնակցել ամենատարբեր միջազգային մրցույթների, փառատոների, սիրվել եւ ճանաչվել է ոչ միայն հայ, այլեւ օտարերկրյա հանդիսականի կողմից:
1995թ. մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 50-ամյակին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Երեխաների պաշտպանության օրը` Փարիզում:
Երգչախումբը համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր ծայրերում` ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, իսկ 2007 թվականից ներգրավվել է Եվրամիության երգչախմբեր 300 անդամ ունեցող կազմակերպության մեջ:
Նվաճել է Եվրոպայի մշակույթի դեսպան տիտղոսը:
2008-ին Երգչախմբային արվեստի համաշխարհային ֆեդերացիայի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն մանկական երգչախումբ: