Թբիլիսիում շարունակվող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր տեղի ունեցավ եզրափակիչ փուլի երկրորդ պարտիան:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց չին Դին Լիրենի հետ:
Երկու հանդիպումից հետո մրցամարտի հաշիվը հավասար է՝ 1-1:
Վաղը տեղի կունենա երրորդ պարտիան: