Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ մրցամարտի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց չին Դին Լիրենի հետ:
Մեր շախմատիստը հանդիպման ընթացքում չնայած որոշակի դիրքային առավելություն ստացավ, սակայն դա բավարար չէր հաղթանակի հասնելու համար:
Մրցամարտի երկրորդ հանդիպումը տեղի կունենա վաղը:
Արոնյանը հանդես կգա սեւ խաղաքարերով: