Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ շրջանը հաղթանակով է սկսել Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը: Նրա մրցակիցը ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովն է: Առաջին դասական պարտիայում Լեւոն Արոնյանը խաղացել է սպիտակներով եւ հաղթել է 40-րդ քայլում:
Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի մասնակիցները կստանան աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք: