Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը դուրս եկավ 1/8 եզրափակիչ՝ թայ-բրեյքում հաղթահարելով ռուսաստանցի Մաքսիմ Մատլակովի արգելքը՝ 5:3:
Այդպիսով, Լեւոն Արոնյանը մտավ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Դանիլ Դուբովի հետ: